Արշակ Չոպանյան

հայ բանաստեղծ, գրող
(Վերահղված է Արշակ Չոբանյանից)

Արշակ Հովհաննեսի Չոպանյան (հուլիսի 15, 1872(1872-07-15)[1], Բեշիքթաշ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հունիսի 8, 1954(1954-06-08)[2], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[3]), հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ է։

Արշակ Չոպանյան
արմտ. հայ.՝ Արշակ Չօպանեան
Ծնվել էհուլիսի 15, 1872(1872-07-15)[1]
ԾննդավայրԲեշիքթաշ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունիսի 8, 1954(1954-06-08)[2] (81 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 4-րդ շրջան, Փարիզ[3]
ԳերեզմանՀայ մտավորականների դամբարան[4]
Գրական անունChavarche Antéorte
Մասնագիտությունդրամատուրգ, գրական քննադատ, գրող, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, գլխավոր խմբագիր, դասախոս, բանասեր և հրապարակախոս
Լեզուֆրանսերեն և արևմտահայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունԿեդրոնական վարժարան (1891)
Գրական ուղղություններՀայ ֆիդայական շարժում և պառնասիանիզմ
Ուշագրավ աշխատանքներQ122104969?
ԱնդամակցությունՀայ ազգային պատվիրակություն, Bureau des réfugiés arméniens?, Ֆրանսիայի հայ գրականության ընկերություն, Q120885036?, Société de sociologie de Paris? և Société des gens de lettres?
ԿուսակցությունՌամկավար ազատական կուսակցություն[5] և Q122653021?[5]
ԱշխատավայրԱնահիտ, Արևելք, Վերածնունդ, Ապագայ, Մասիս, Ծաղիկ, Mercure de France?, Հայրենիք, La Revue de Genève?, Արեւմուտք, La Revue Blanche?, Բյուզանդիոն, Կեդրոնական վարժարան և Նոր կյանք
Պարգևներ
Արշակ Չոպանյան Վիքիքաղվածքում
Արշակ Չոպանյան Վիքիդարանում
 Arshag Chobanian Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Արշակ Չոպանյանը ծնվել է 1872 թ. հուլիսի 15-ին Կ. Պոլսում։ Սովորել է Կոստանդնուպոլսի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում։ Աշխատակցել է «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին։ 1895 թվականին սկսել է «Ծաղիկ» հանդեսի հրատարակությունը, լույս է ընծայել մի քանի համար և ահաբեկված համիդյան բռնություններից՝ նույն տարում փախչելով՝ հաստատվել է Փարիզում, ուր և անցկացրել է իր հետագա ամբողջ կյանքը։ Մահացել է 1954 թ. հունիսի 8-ին Փարիզում։

Ստեղծագործական աշխատանք Խմբագրել

1898-1911 և 1929-1949 թթ. հրատարակել է հայտնի «Անահիտ» հանդեսը[11]։ Հասարակական, լրագրական-հրատարակչական աշխատանքներին զուգընթաց զբաղվել է արվեստի, բանասիրության, գրականագիտության և գրաքննադատության հարցերով, հրապարակախոսությամբ, գրել է արձակ ու չափածո գեղարվեստական գործեր, կատարել է թարգմանություններ։

Առանձնակի նշանակություն ունի Չոպանյանի քննադատական և գիտական բանասիրական գործունեությունը։ Նա նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ։ Հրատարակել է «Նահապետ Քուչակի դիւանը» 1902 թվականին, «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» 1910 թվականին, «Հայ էջեր» 1912 թվականին, «Հայրեններու բուրաստանը» 1940 թվականին և այլ ուսուսմնասիրություններ։ Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ուսումնասիրություններ։ Առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել որպես գեղարվեստական ստեղծագործություն և նրան դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին։ Անդրադարձել է գրական նոր երևույթներին՝ հաճախ առաջինը տալով դրանց հեղինակների (Վ. Թեքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Մ. Զարիֆյան և ուրիշներ) ստեղծագործական ինքնատիպության բնութագիրը։ Հոդվածներ է նվիրել նաև արևմտաեվրոպական և ռուս գրողներին։

Չոպանյանը մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում ներկայացնելու և Հայ դատը պաշտպանելու ուղղությամբ։ Թարգմանել ու ֆրանսերեն հրատարակել է հին և նոր շրջանի հայ բանաստեղծների գործերից, որոնք ամփոփվել են «Վարդենիք Հայաստանի» (հ. 1-3, 1918-29) ժողովածուում։

Երկերի մատենագիտություն Խմբագրել

  • Արշալոյսի ձայներ, Կ. Պոլիս, 1891, 217 էջ։
  • Թուղթի փառք (վիպակ), Կ. Պոլիս, 1892, 136 էջ։
  • Պետրոս Դուրեան, Թիֆլիս, 1894, 196 էջ։
  • Մկրտիչ Պէշիկթաշլեանի կեանքն ու գործը, Փարիզ, 1907, 256 էջ։
  • Քերթուածներ, Փարիզ, 1908, 144 էջ։
  • Տղու հոգիներ, Փարիզ, 1923, 81 էջ։
  • Դէմքեր, Փարիզ, 1924, 168 էջ։
  • Թուղթի փառք (վիպակ), Կ. Պոլիս, 1924, 108 էջ։
  • Դէմքեր, Փարիզ, 1929, 192 էջ։
  • Պատկերներ, Փարիզ, ա. թ., 112 էջ։
  • Հայրէններու բուրաստանը, Փարիզ, 1940, 552 էջ։
  • Կեանք և երազ, Փարիզ, 1945, 110 էջ։
  • Բանաստեղծութիւններ, Փարիզ, 1949, 343 էջ։
  • Բամբասանք (թատերախաղ), Փարիզ, 1950, 106 էջ։
  • Հրաշքը (թատերգութիւն), Պէյրութ, 1952, 98 էջ։
  • Երկեր, Երևան, 1966, 576 էջ։
  • Պետրոս Դուրյանի կյանքն ու գործը, Երևան, 1967, 241 էջ։
  • Նամականի, Երևան, 1980, 504 էջ։
  • Երկեր. Քերթվածներ, Տեսիլներ, Արշալույս, Ծովուն մոտ, Անձկություն, Փշրված սիրո եղերերգը, Խավարին մեջ, Բլուրին վրա, Տղու հոգիներ, Պատկերներ, Զատկական պատկերներ, Կյանք և երազ, Արձակ բանաստեղծություններ, Գրական դեմքեր, Երևան, 1988, 864 էջ։

Թարգմանություններ Խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Կոմիտաս։ Հայ քնար։ Հաւաքածու գեղջուկ երգերի.- Paris: Editeur de Musique, 1906.- 45 էջ նոտա,հայերեն և ֆրանսերեն։
  • Միսթրալ Ֆրետերի։ Միրէյօ։ Փրովանսական քերթուած.- Թիֆլիս։ Տպարան Քութաթելաձէ, 1905.- 32 էջ։
  • Վինյի Ալֆրեդ դը։ Քերթուածներ.- Բարիզ։ Տպարան «Անահիտ», [1902].- 36 էջ.- (Մատենադարան «Անահիտ», թիւ 2)։
  • Ֆրանս Անատոլ։ Եպիկուրի պարտէզը։ (Հատուածներ).- Բարիզ։ Տպարան «Անահիտ», 1901.- 32 էջ.- (Մատենադարան «Անահիտ, թիւ 1)։
  • Ֆրանսիական պոեզիա.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 480 էջ.- (Ուսանողի գրադարան)։

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Արշակ Չոպանյան հոդվածին
 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝