Արշակ Արշակունի
Արշակ Արշակունի (ծննդյան և մահվան թթ․ անհայտ․), VI դարի հայազգի բյուզանդական ռազմական գործիչ, Արտավան Արշակունու ազգականը։ Հուստինիանոս I-ի դեմ հայերին ապստամբության հրահրելու մեղադրանքով ձերբակալվել է, բայց շուտով ազատ արձակվել։
Արշակ Արշակունի |
---|
548 թվականին Արտավան Արշակունու հետ դավադրություն է նախապատրաստել Հուստինիանոս I-ի դեմ, բայց անհաջողության է մատնվել։
ԳրականությունԽմբագրել
- Պրոկոպիոս Կեսարացի, Ե․, 1967 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին․ 5։ Բյուգանդական աղբյուրներ․ 1)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 105)։ |