Արշակ Ագապյան
Արշակ Սարգսի Ագապյան (մայիսի 8 (20), 1860[1][2], Լալի, Ղազախի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 10, 1905[1][2], Լալի, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]), հայ գյուղագիր, մանկավարժ, հրապարակախոս։
Արշակ Ագապյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8 (20), 1860[1][2] |
Ծննդավայր | Լալի, Ղազախի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 10, 1905[1][2] (45 տարեկան) |
Վախճանի վայր | Լալի, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մասնագիտություն | հրապարակախոս, ուսուցիչ և գրող |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ներսիսեան դպրոց (1875)[1] |
Ուշագրավ աշխատանքներ | «Մարդասպան» |
Արշակ Ագապյան Վիքիդարանում |
Սովորել է Ներսիսյան դպրոցում (1870–75), ավարտել Թիֆլիսի Ալեքսանդրյան ռուսական ուսուցչական ինստ֊ը (1886)։ Դասավանդել է Գետաշենում, Զաքաթալայում, Մոզդոկում, Թիֆլիսում, Երևանում։
Առաջին թղթակցությունը լույս է տեսել 1881-ի մայիսի 30-ին, «Մեղու Հայաստանի»֊ում, իսկ 1888-ից տպագրվել է «Նոր դար»֊ում։ Ագապյանի նախասիրած ժանրն ակնարկատիպ պատմվածքն է։ Նա ստեղծել է հայ գյուղացիության սոցիալական կյանքն ու պայքարը վերարտադրող ճշմարիտ պատկերներ («Մուսինի գանգատը», 1888, «Անարդար պահանջ», 1889, «Գյուղի ճամփեն», 1896)։ Ամենածավալուն գործը «Մարդասպանը» վիպակն է (1896)։ Գ. Ի. Ուսպենսկու նման Ագապյանը մերժել է բուրժուական քաղաքը, նշել հողից կտրված գյուղացու կործանման անխուսափելիությունը («Դավթարից ջնջվածը», 1894)։ Նրա հասարակական իդեալը շահագործումից ազատ, լուսավորված գյուղն է։ Իր հոդվածներում Ագապյանը համակրանք է արտահայտել ռուս վաթսունականների նկատմամբ, արձագանքել մայրենի լեզվի ու գրականության հուզող հարցերին, պայքարել հանուն մանկավարժական առաջավոր սկզբունքների արմատավորման և մատաղ սերնդի ազգային դաստիարակության։ Մահացել է հոկտեմբերի 10-ին, ծննդավայրում։
ԵրկերԽմբագրել
- Երկերի ժողովածու, Երևան, 1934 թ.։
- Երկեր, Երևան, 1966 թ.։
ԳրականությունԽմբագրել
- Դանիելյան Մ., Արշակ Ագապյան, Երևան, 1968։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 49)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |