Արշալույս Ղազինյան
Արշալույս Աբելի Ղազինյան (օգոստոսի 20, 1929, Կոթիգեղ, Հայաստան - օգոստոսի 17, 1999, Երևան, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1993)։
Արշալույս Ղազինյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1929 Կոթիգեղ, Հայաստան |
Մահացել է | օգոստոսի 17, 1999 (69 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ |
Հաստատություն(ներ) | Արվեստի ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1990) |
Կենսագրություն
խմբագրելԱրշալույս Ղազինյանը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 20-ին Տավուշի Կոթի (Կոթիգեղ) գյուղում։ 1964-1999 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի գիտաշխատող, միաժամանակ, 1991-1992 թվականներին՝ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի, 1982-1999 թվականներին՝ ԵԳԹՀ դասախոս։
Ուսումնասիրությունները վերաբերում են հայ հին և միջնադարի գրականության պատմության, բնագիտության և գրականության տեսության խնդիրներին [«Առաքել Բաղիշեցի» (1971), «Գրիգոր Նարեկացի. Մատյան ողբերգության» (1985, համահեղինակ), «Մաշտոցից մինչև Նարեկացի» (1988), «Գրիգոր Նարեկացի, բանաստեղծական արվեստը» (1995), «Դիմառնությունը միջնադարյան հայ բանաստեղծության մեջ» («Ներսես Շնորհալի», ժողովածուում, 1977), «Ներբողը միջնադարյան հայ գրականության մեջ» («Հայ միջնադարյան գրական ժանրեր», ժողովածուում, 1984)]։ Կազմել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» (համահեղինակ, 1977) գրաբար տեքստը։ Թարգմանություններ է կատարել ֆրանսերենից[1]։
Մահացել է 1999 թվականի օգոստոսի 17-ին Երևանում։
Հոդվածներ
խմբագրել- Ղազինյան, Արշալույս (1993) Նարեկացու գնահատությունը դարերի հոլովույթում. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, Ծ (ԺԱ-ԺԲ). pp. 34–43.
- Ղազինյան, Արշալույս (1991) Հավաստին և հավանականը Գրիգոր Նարեկացու կյանքի մասին. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԽԸ (ԺԱ-ԺԲ). pp. 56–71.
- Ղազինյան, Արշալույս (1984) Ներբողը միջնադարյան հայ գրականության մեջ. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԽԱ (Ժ). pp. 53–60.
- Ղազինյան, Արշալույս (1984) Ներբողը միջնադարյան հայ գրականության մեջ. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԽԱ (Զ). pp. 48–56.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։