Արշալույս Հարությունի Բաբայան

հայ գրականագետ, խմբագիր

Արշալույս Հարությունի Բաբայան (դեկտեմբերի 27, 1906(1906-12-27)[1], Խդրանց, Հայաստան - հուլիսի 30, 1990(1990-07-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1965), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։

Արշալույս Հարությունի Բաբայան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1906(1906-12-27)[1]
ԾննդավայրԽդրանց, Հայաստան
Մահացել էհուլիսի 30, 1990(1990-07-30)[1] (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգրականագետ, խմբագիր և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Գրական թերթ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Զանգեզուրի Խդրանց գյուղում։ 1918 թվականին ընտանիքով տեղափոխվել է Աստրախան, այնտեղից՝ Բաքու, որտեղ սովորել և 1925 թվականին ավարտել է Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 22 հայկական միջնակարգ դպրոցը, 1929 թվականին Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Այնուհետև վերադարձել է Բաքու և հայոց լեզու և գրականություն դասավանդել Վ. Ի. Լենինի անվան բանֆակում։ 1935 թվականին ընդունվել և 1938 թվականին ավարտել է Երևանի համալսարանի ասպիրանտուրան։ 1937-1938 թվականներին հայ գրականություն է դասախոսել Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնում, 1938 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1938-1945 թվականներին եղել է Երևանի Խ. Աբովյանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1939-1951 թվականներին՝ հայ գրականության ամբիոնի վարիչը, 1960-1964 թվականներին՝ ինստիտուտի պրոռեկտորը։ Դասախոսական աշխատանքին զուգընթաց 1944-1948 թվականներին եղել է «Գրական թերթի» խմբագիրը։ 1963 թվականին «Պերճ Պռոշյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան[2][3]։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։


Ա. Բաբայանի երկերի մատենագրությունԽմբագրել

  • Հայրենական մեծ պատերազմի շրջանի սովետահայ գրականության մի քանի բնորոշ գծերը, Երևան, Հայպետհրատ, 1952, 171 էջ։
  • Կանայք մեր երկրում կոմունիզմի կառուցման ակտիվ շինարարներ են, Երևան, ՀՍՍՀ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1957, 36 էջ։
  • Չարենցը Հոկտեմբերի երգիչ, Երևան, ՀՍՍՀ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1958, 37 էջ։
  • Պերճ Պռոշյան, Երևան, Հայպետհրատ, 1962, 335 էջ։
  • Չարենցը և Հոկտեմբերը, Երևան, «Հայաստան», 1967, 92 էջ։

ԱղբյուրներԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=726
  2. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 85-86 
  3. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 166 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 186