Արշալույս Գույումճյան

ամերիկացի դերասան

Արշալույս Վահանի Գույումճյան (Քյուրքճյան, 1900-ական թթ., Այնթապ - 1965, մայիսի 12, Նյու Յորք, ԱՄՆ), հայ դերասանուհի, մշակութային գործիչ[1]։

Արշալույս Գույումճյան
ԾննդավայրԱյնթապ
Մահվան վայրՆյու Յորք
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

1915 թվականին կորցրել է ծնողներին, հայտնվել որբանոցներում։ 1922 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ մասնակցել է հայկական թատերախմբի ներկայացումներին։ Շիրվանզադեի՝ ԱՄՆ-ում գտնվելու օրերին «Պատվի համար»-ում կատարել է Մարգարիտի դերը։ Հետագայում այդ դերը խաղացել է Հովհաննես Աբելյանի (Էլիզբարով) հետ։ Նույն խմբում հանդես է եկել նաև Կորդելիայի դերում («Լիր արքա»), իսկ Հովհաննես Զարիֆյանի հետ «Համլետ»-ում կատարել է Օֆելիայի դերը։ Հետագա տարիներին միշտ կապված է եղել ամերիկահայ թատրոնի, հաճախ էլ հանդես է եկել որպես խմբավար-ռեժիսոր[2]։

Մամուլում հանդես է եկել հրապարակումներով. օգտագործել է Ա., Ա. Գ. ծածկանունները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 592։
  2. Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հ. Ա, Ե., «Հայաստան», 1973, էջ 270։