Արշալույս Անտոնյան

հայ մանկավարժ

Արշալույս Մեսրոպի Անտոնյան (1921, Մեծամոր, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Արշալույս Անտոնյան
Ծնվել է1921
ԾննդավայրՄեծամոր, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Արշալույս Անտոնյանը ծնվել է 1921 թվականին Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր գյուղում։ Ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը, դասավանդել է հայոց լեզու և գրականություն[1]։

Խորհրդա-գերմանական պատերազմի տարիներին զորակոչվել է բանակ, կռվել է Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի 531-րդ հրետանային գնդում։ Արշալույսը եղել է գնդի դրոշակակիրը։ Կոմունիստ Անտոնյանը կյանքը վտանգելով պահպանել է գնդի դրոշը։ Չնայած ծանր վերքերին, նա կարողացել է դրոշը հասցնել յուրայիններին։ Խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Պատերազմի ավարտից հետո զորացրվել է հայրենի գյուղ[1]։

Պատերազմին հաջորդել են Անտոնյանի ուսումնառության ու մանկավարժական գործունեության տարիները։ Պայքարել է հետ մնացող դպրոցներում աշխատանքները բարելավելու և առաջավորներին հասնելու համար, դասալսումներ, մանկավարժական ընթերցումներ, քննարկումներ, մեթոդական առաջարկություններ, առաջավոր փորձի փոխանակում... այս ամենի հետ նաև հայրենասիրական, ինտերնացիոնալ դաստիարակություն, սահմանապահներին օգնելու աշխատանքներ, «Գիտելիք» ընկերության բաժանմունքի ղեկավարում։ Ղեկավարել է հայոց լեզվի և գրականության մեթոդական միավորումը, օգնել սկսնակ ուսուցիչներին, նրանց փոխանցել իր հարուստ փորձը։ Ղեկավարել է նաև դպրոցի «Բողբոջիկ» գրական խմբակի աշխատանքները[1]։

Արշալույս Անտոնյանը արժանացել է «Ավագ ուսուցիչ» կոչմանը, ստացել է պատվոգրեր, պարգևատրումներ, դիպլոմներ։ Հոկտեմբերյանի շրջանի Մեծամորի № 1 միջնակարգ դպրոցի դահլիճում նշել են Արշալույս Անտոնյանի ծննդյան 60 և մանկավարժական գործունեության 40 տարելիցները[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել