Արնեյջ ամրոց, ամառանոց, որը ներառում է Z-աձև նախագծով աշտարակավոր կառույց և տեղակայված է Էլլոնից 4 մղոն (6․4 կմ) դեպի հյուսիս, հյուսիս-արևելյան Շոտլանդիայի Աբերդինշայր տարածաշրջանում։ Աշտարակավոր կառույցը կառուցվել է 16-րդ դարի վերջին և ընդարձակվել հաջորդ դարերում[1]։

Պատմություն խմբագրել

14-րդ դարի վերջում Չեյն ընտանիքը ամուսնության շնորհիվվ ձեռք էր բերել Արնեյջի տարածքը[2]։ Նրանք կառուցել են աշտարակը, բայց 1643 թվականին ընտանիքի վերջին անդամի կողմից այն վաճառվել է Ջոն Սիբոլդին[2] 1702 թվականին այն գնել է Բեյլի Ջոն Ռոսը։ Հետագայում նա դարձել է Աբերդինի քաղաքագլուխը, որտեղ նրա 16-րդ դարի քաղաքային տունը վերականգնվել է[2]։ Մինչև վերջերս Արնեյջը պատկանում էր այդ ընտանիքին, որը հայտնի էր Լեյթ-Ռոս անունով[2]։ Տնտեսագետ սըր Ֆրեդերիք Լեյթ-Ռոսը (1887–1968) իր մանկությունն անց է կացրել Արնեյջ ամրոցում[3]։ 1996 թվականին Արնեյջը դարձել է նավթամիլիոնատեր Գարեթ Ջոնսի տունը, որն ամրոցի վրա լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներն ավարտել է 15 տարվա ընթացքում[4]։

Ներկայիս ամրոցը կառուցվել է ավելի հին դոնժոնի տեղում[1] 16-րդ դարի աշտարակը ճարտարապետ Թոմաս Լեփերի կամ Լեյփերի աշխատանքն է և բնորոշվում է եռակի կրականցքերով, որոնցից կարելի է տեսնել նաև Թոհոն ամրոցում[1]։ 1860 թվականին լրացուցիչ թևեր են ավելացվել ամրոցին Աբերդինցի ճարտարապետ Ջեյմս Մեթյուսի նախագծով[2]։ Հետագա ավելացումներ կատարվել են 1960-ական թվականներին։ Այսօր էլ բնակեցված է ու համարվում է II կարգի կառույց[5]։

Կառուցվածք խմբագրել

Աշտարակավոր կառույցը եռահարկ է, աստիճանաթևի վրա լրացուցիչ հարկով։ Սկզբնական մուտքը եղել է առաջին հարկում, բայց այն հետո փակվել է։ Ներքնահարկը կամարակապ է, սրահն առաջին հարկում է, թեև ներքնահարկի գինու մառանից դեպի դահլիճ տանող սանդուղքն այլևս չկա։ Կան երկու պտույտանոց աստիճաններ կոնաձև փոքրիկ աշտարակներով հիմնական բլոկի դեպի ներս ուղղված անկյունում ու աստիճանաթևին։ Մեկ այլ փոքրիկ աշտարակ մուտք ունի դեպի ձեղնահարկ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Arnage Castle». Canmore. Royal Commission on the Ancient and Historical Monuments of Scotland. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lindsay, Maurice (1986) The Castles of Scotland. Constable. 0-09-473430-5 p.56
  3. Middleton, Roger (2004). «Ross, Sir Frederick William Leith- (1887–1968)». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/34489.(subscription or UK public library membership required)
  4. «Former north-east oil boss told to pay his ex-wife an additional £3m». Press & Journal. 2011 թ․ հունվարի 29.
  5. Կաղապար:Historic Environment Scotland

Արտաքին հղումներ խմբագրել