«Արյունոտ լուսաբաց» (ռուս.՝ «Кровавый рассвет»), 1956 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Շվաչկոն Միխայիլ Կոցյուբինսկու «Фата Моргана» վիպակի հիման վրա։

Արյունոտ լուսաբաց
Երկիր Ուկրաինական ԽՍՀ
ՌեժիսորԱլեքսեյ Շվաչկո
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա

Սյուժե

խմբագրել

1905 թվական։ Հեղափոխական բանվոր Մարկո Գուշչան վերադառնում է հայրենի գյուղ։ Նրան ուրախությամբ դիմավորում են նրա հին ընկերները և նրա ընկերուհի Գաֆիյկան՝ աղքատ Անդրեյի և Մալանկայի դուստրը։ Մարկոն ղեկավարում է համագյուղացիների պայքարը հողատերերի դեմ։ Քարոզչական աշխատանքները վարում է Գաֆիյկան։ Մարկոյի ղեկավարությամբ գյուղացիների պայքարն ուժեղանում է, հողատերերը փախչում են իրենց կալվածքներից, բայց ցարական կառավարությունը ճնշում է ապստամբությունը, վերադարձած հողատերերն ու կուլակներն անմարդկային կերպով հաշվեհարդար են տեսնում ապստամբություն հրահրողների հետ։

Դերերում

խմբագրել
  • Մարյան ԿրուշելնիցկիԱնդրեյ Վոլիկ
  • Լիլիա Գրիցենկո – Մալանկա
  • Ադա ՌոգովցևաԳաֆի
  • Յուլիան Պանիչ – Մարկո Գուշչա
  • Վալենտին Չեռնյակ – Պրոկոպ Կանձյուբա
  • Նիկոլայ Պիշվանով – Խոմա Գուձ
  • Ֆեոդոր Ռադչուկ – Պանաս Կանձյուբա
  • Վիկտոր Ցիմբալիստ – Սեմյոն Վորոն
  • Պյոտր Միխնևիչ – Սեմյոն Մաժուգա
  • Ալեքսանդր Վերտինսկի – Պան Սավչենկո
  • Վիկտոր Դոբրովոլսկի – Լուկյան Պոդպարա
  • Վասիլի Յարեմենկոգյուղական տանուտեր
  • Վլադիմիր Վասիլև – էպիզոդ
  • Վալերիա Դրագա – պանի
  • Դոմիան Կոզաչկովսկիոստիկան
  • Գրիգորի Տեսլյա – ոստիկան
  • Դմիտրի Կապկա – գյուղացի
  • Պիտեր Մասոխա – գյուղացի
  • Վարվառա Չայկա – պառավ

Քննադատություն

խմբագրել

Որպես վիպակի էկրանավորում՝ Ֆիլմը դրական է գնահատվել քննադատական գրականության մեջ։

Ֆիլմի հեղինակները պահպանել են ստեղծագործության հիմնական հումանիստական գաղափարը, նրա սյուժետային մոտիվները, փոխանցել են մի շարք հիմնական հերոսների կերպարների ինքնատիպությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. История Киева: В 2 т. Т. 2. / АН УРСР. Ин-т истории; Редкол.: О. К. Касименко (гл. ред.) и др. — К.: Изд-во АН УССР, 1964. — 819 с. — с. 771

Գրականություն

խմբագրել
  • Фильм «Кровавый рассвет» // Советский экран, № 2, 1957
  • Белявский М. — «Кровавый рассвет» (Худож. фильм по мотивам романа М. Коцюбинского) // Труд, 1957 , 26 янв
  • Баскіна Т. — Зустріч у Вихвостові. На перегляді кінофільму «Кривавий світанок» // Деснянська правда, 30 травня 1956
  • Кровавый рассвет // Советские художественные фильмы: Звуковые фильмы, 1930—1957. — М.: Искусство, 1961. — с. 637