Արյունոտ դաշտի ճակատամարտ
Արյունոտ դաշտի ճակատամարտ կամ Սարմադեի ճակատամարտ (լատին․՝ Ager Sanguinis, արաբ․՝ معركة ساحة الدم), նշանավոր ճակատամարտ Անտիոքի դքսության և Հալեպի քաղաքային իշխանությունների միջև, որը տեղի է ունեցել 1119 թվականի հունիսի 29-ին։
![]() | |
Թվական | հունիսի 29, 1119 |
Մասն է | Խաչակրաց արշավանքներ |
Վայր | Sarmada? |
Արդյունք | մուսուլմանների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Անտիոքի դքսություն | Հալեպ |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
3700 | 10000 |
Ռազմական կորուստներ | |
Անհայտ | 2000 — 3000 |
Ընդհանուր կորուստներ |
Ճակատամարտը տեղի է ունեցել խաչակրաց արշավանքների ընթացքում։
Ճակատամարտ
խմբագրելԽաչակրաց արշավանքների ողջ շրջանում Անտիոքի դքսությունը և մյուս խաչակրաց պետությունները մշտապես միացյալ ուժերով պայքարել են Հյուսիսային Սիրիայում գտնվող քաղաքների դեմ, որոնք ունեին ինքնավարություն։
Առավել հաճախ էր լինում բախումները հատկապես Հալեպ և Մոսուլ քաղաքների հետ։ Սակայն մի որոշ ժամանակահատված խաչակիր միապետները իրենց շահերից ելնելով չէին արշավում Հալեպ՝ թշնամական մթնոլորտ չստեղծելու համար։
1117 թվականի մայիսին Հալեպի կառավարիչ է դառնում Իլ-Ղազին, ով սերում էր թյուրքական ծագում ունեցող Արտուկիդների թագավորական տոհիմից։
1118 թվականին խաչակիրները ռազմակալում են Ազազը, որը գտնվում էր Հալեպի հյուսիսում։ Մուսուլմանները պատրաստվեցին հակագրոհի և Իլ-Ղազին իր բանակով հատեց Անտիոքի սահմանները։ Կարճ ժամանակահատվածում Հալեպի զինվորները գրավեցին երկրի հյուսիս-արևելքը։
Թուլացած Անտիոքի դքսությունը ստիպված է լինում օգնություն խնդրել հարևան խաչակիր պետություններից՝ Երուսաղեմի թագավորությունից և Տրիպոլիի կոմսությունից։ Վերջիններս չէին ուզում վատնել ժամանակ, և այս հակամարտությանը չեն կարևորում։
Վճռական ճակատամարտ է տեղի ունենում Սարմանդի լեռնանցքում՝ 1118 թվականի հունիսի 20-ին, երբ երկու ուժերը բախվում են իրար։
Իլ-Ղազան նաև սպասում էր եկող օգնությանը, որը պետք է ժամաներ Դամասկոսից։ Սակայն այդպես էլ օգնությունը տեղ չհասավ, քանի որ հունիսի 27-ի գիշերը խաչակիրները շրջափակել էին ճամբարը։
Քրիստոնյա զինյալների բանակը կազմված էր մոտ 3,700 զինվորներից՝ 700 ասպետներից և 3000 ձիավորներից։ Զորքերը ղեկավարում էր Ռոջեր անունով զորավարը, որը ուներ ֆրանսիական ծագում։
Հունիսի 28-ին խաչակիրները պարզում են, որ իրենց շրջափակման տակ գտնվող մարդիկ, դրանք Դամասկոսից ժամանող օգնությունն են։
Թվում էր թե ճակատամարտը ավարտվելու է խաչակիրների բացարձակ հաղթանակով, սակայն այդպես չեկավ, քանի որ մուսուլմաններին հաջողվեց համակցված կերպով հարձակվել, և ոչնչացրել խաչակիրների զորրեը։ Ռոջերի բանակը ընկավ, իսկ նշանավոր զորավարին գտան իր զինվորների հետ ռազմի դաշտում՝ սուրը կողքին։
Ճակատամարտը ավարտվեց Հալեպի քաղաքային իշխանության հաղթանակով։
Գրականություն
խմբագրել- Thomas S. Asbridge and Susan B. Edgington, trans. & eds. Walter the Chancellor's The Antiochene Wars: a translation and commentary. Aldershot: Ashgate, 1999. ISBN 1-84014-263-4 (Appendices also contain the accounts of Fulcher of Chartres, Albert of Aix, Matthew of Edessa, Orderic Vitalis, and William of Tyre.)
- Geoffrey Hindley, The Crusades: a history of armed pilgrimage and holy war. London: Constable, 2003 ISBN 1-84119-597-9
- Steven Runciman, A History of the Crusades, vol. II: The Kingdom of Jerusalem. Cambridge University Press, 1952.
- R. C. Smail. Crusading Warfare 1097-1193; 2nd ed., with bibliog. introd. by C. Marshall. Cambridge: Cambridge University Press, 1995. ISBN 0-521-48029-9 (1st ed. 1956)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արյունոտ դաշտի ճակատամարտ» հոդվածին։ |