Արմո Հարենց

հայ պատմաբան

Արմո Բագրատի Հարենց (Արամայիս Բագրատի Հարությունյան, մայիսի 20 (հունիսի 2), 1910 կամ մայիսի 20, 1910(1910-05-20)[1], Իջևան - դեկտեմբերի 15, 1995(1995-12-15), Մոսկվա, Ռուսաստան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Արմո Հարենց
Ծնվել էմայիսի 20 (հունիսի 2), 1910 կամ մայիսի 20, 1910(1910-05-20)[1]
Իջևան
Մահացել էդեկտեմբերի 15, 1995(1995-12-15) (85 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԵրևան
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Կանչ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Պետական կառավարման ինստիտուտ
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1938)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր (1949)
Պարգևներ
Լենինի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն

խմբագրել

Արմո Հարենցը ծնվել է 1910 թվականի մայիսի 20-ին Իջևանում։ 1938 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1928-1959 թվականներին աշխատել է ՀԼԿԵՄ և ՀԿԿ մարմիններում։ 1930-1933 թվականներին եղել է «Պիոներ կանչ» և «Պիոներ ղեկ» պարբերականների խմբագիր։ 1947-1950 թվականներին` Լենինականի, 1952-1953 թվականներին` Երևանի քաղկոմների առաջին քարտուղար։ 1947 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 1949 թվականին՝ ստացել պրոֆեսորի կոչում։ 1959-1963 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, 1963-1967 թվականներին` Հեռակա մանկավարժական ինստիտուտի ռեկտոր։ 1968-1975 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում։ 1975-1995 թվականներին եղել է Մոսկվայի Սերգո Օրջոնիկիձեի անվան կառավարման ինստիտուտի պատմության ամբիոնի վարիչ[2]։

Մահացել է 1995 թվականի դեկտեմբերի 15-ին Մոսկվայում, թաղված է Երևանում[3]։

Ստեղծագործություններ

խմբագրել

Աշխատությունները վերաբերում են Անդրկովկասի հեղափոխական շարժման, Հայաստանի սոցիալիստական շինարարության պատմությանը։ Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմություն» (հ. 8, 1970) ակադեմիական հրատարակության ստեղծմանը[4]։

  • Ստալինը հայ ժողովրդի ազատարար/Сталин освободитель армянского народа, 1940:
  • Վերածնված երկիրը, 1940։
  • Սիմոն Տեր-Պետրոսյան (Կամո)։ Կենսագրական համառոտ ակնարկ, 1956։
  • Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը, 1960։
  • Сталин и революционное движение в Армении в 1905-1907 г., 1940.
  • Народы Закавказья в борьбе против царизма в годы первой русской революции, 1957.
  • Камо: Жизнь и революц. деятельность, 1958.
  • Атлас Армянской Советской Социалистической республики, 1961.
  • Дважды герой Советского Союза Н. Степанян, 1968.
  • Հոկտեմբերի լենինյան դեկրետները և նրանց արձագանքները Անդրկովկասում, Երևան, Հայկական ԽՍՀ ԳԱ, 1969, 118 էջ։
  • Անխախտ բարեկամություն, Երևան։ Հայաստան, 1969, 382 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9833
  2. Երևանի պետական համալսարանի պատմության 90-ամյա ֆակուլտետը։ Եր.: Բավիղ, էջ 396։
  3. Արմո Հարենց, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ:
  4. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմո Հարենց» հոդվածին։