Արմեն Օհանյան (քաղաքական գործիչ)

հայ ձեռնարկատեր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Օհանյան (այլ կիրառումներ)

Արմեն Հրանտի Օհանյան (հոկտեմբերի 1, 1967(1967-10-01), Ուխտաձոր, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան ազատամարտի մասնակից։

Արմեն Օհանյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1967(1967-10-01) (56 տարեկան)
ԾննդավայրՈւխտաձոր, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունձեռնարկատեր
ԿուսակցությունԱզատ Հայրենիք

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Ծնվել է 1967 թ. հոկտեմբերի 1-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ 1984 թ. ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ 1984-1985 թթ. սովորել է Երևանի թիվ 7 պրոֆտեխուսումնարանում։ 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում։

1987-1989 թթ. աշխատել է Ուխտաձորի Դրուժբա սովխոզում որպես բանվոր, կաթնամթերքի լաբորանտ։

1989 թ. ընդունվել է Հադրութի շրջանի ՆԳԲ՝ օպերատիվ հերթապահի օգնական։ Ղարաբաղյան շարժման սկզբից մասնակցել է Ուխտաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանությանը։ 1992-1995 թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում՝ վաշտի հրամանատար, մասնակցել է մարտական գործողություններին։

1995 թ.՝ զորացրվելուց հետո, հիմնադրել է «Աշոտիկ» ՍՊԸ։ 1997 թ. և 2000 թ. ընտրվել Ուխտաձորի գյուղական համայնքի ղեկավար։

2002 թ. ավարտել է ՀՀ Աբովյանի Գրիգոր Նարեկացու անվան համալսարանի էկոնոմիկայի և կառավարման բաժինը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի մասնագիտություն։

2002 թ.-ից «Աշոտիկ» ՍՊԸ հիմնադիր-գործադիր տնօրենն է։

2005 թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 12 ընտրատարածքից։ Եղել է Ազգային Ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ Ազգային Ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։

«Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ Ազգային Ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի չորս զավակ։

Արտաքին հղումներ խմբագրել

http://www.cec.am/?p_ID=41 Արխիվացված 2016-03-05 Wayback Machine