Արմեն Ուլիխանյան (ապրիլի 26, 1973(1973-04-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժիշկ-ստոմատոլոգ։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է[1][2][3]։

Արմեն Ուլիխանյան
Դրոշ
Դրոշ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար
Դրոշ
Դրոշ
 մայիսի 22, 2012
Դրոշ
Դրոշ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ
օգոստոսի 24, 2008 - մայիսի 20, 2012
Դրոշ
Դրոշ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ
օգոստոսի 8, 2008 - հուլիսի 22, 2009
Դրոշ
Դրոշ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ընդհանուր հարցերով խորհրդական
2005 - 2007
 
Կուսակցություն՝ Հանրապետական
Կրթություն՝ Երևանի պետական բժշկական համալսարան
Մասնագիտություն՝ բժիշկ-ստոմատոլոգ
Ազգություն հայ
Դավանանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 26, 1973 (50 տարեկան)
Ծննդավայր Երևան,
Հայաստան Հայաստան
Քաղաքացիություն  Հայաստան

Կրթություն խմբագրել

  • 1980 թվականին ընդունվել է Երևանի թիվ 96 միջնակարգ դպրոց։
  • 1990 թվականին ավարտել է թիվ 104 միջնակարգ դպրոցը։
  • 1991-1995 թվականներին սովորել և ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտը ստանալով բժիշկ-ստոմատոլոգի որակավորում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

ՀՀ Առողջապահության նախարարություն խմբագրել

  • 1995 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1996 թվականի օգոստոսի 15-ը աշխատել է թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում որպես բժիշկ-ինտերն։
  • 1998 թվականի մայիսի 14-ից մինչև 2004 թվականի հունվարի 5-ը աշխատել է «Շտապ Օգնություն» Գ. Բ. Կ.-ում որպես բժիշկ-ստոմատոլոգ։
  • 2003 թվականի օգոստոսի 13-ից աշխատել է «Մամմոն» ՍՊԸ-ում որպես տնօրեն։

Նոր Նորք վարչական շրջան խմբագրել

  • 2005 - 2007 թվականներին աշխատել է Նոր Նորք համայնքի ղեկավարի խորհրդական ընդհանուր հարցերով։
  • 2008 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2009 թվականի հուլիսի 22-ը աշխատել է Նոր Նորք համայնքի ղեկավարի տեղակալ։

Երևանի քաղաքապետարան խմբագրել

  • 2009 թվականի օգոստոսի 24-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ։
  • 2012 թվականի մայիսի 21-ին ընտրվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն։

Ամուսնացած է, ունի 2 դուստր և 1 որդի։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է[4]։

Պարգևներ խմբագրել

  • Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2016[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյան
  2. Արմեն Ուլիխանյան -Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար
  3. Փոխվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը
  4. Արմեն Ուլիխանյան
  5. «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.