Արմեն Շավերդյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արմեն Շավերդյան (մարտի 19, 1987, Թեհրան, Իրան), հայ ռոք-երաժիշտ, «The Beautified Project» ռոք-խմբի անդամ։
Արմեն Շավերդյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1987 (37 տարեկան) Թեհրան, Իրան |
Երկիր | Իրան և Հայաստան |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | կիթառ |
Գործունեություն | 2001-ից |
Աշխատավայր | The Beautified Project |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (2010) |
Անդամակցություն | The Beautified Project |
Կենսագրություն
խմբագրելԱրմեն Շավերդյանը ծնվել է 1987 թվականի մարտի 19-ին, Իրանի Թեհրան քաղաքում։ Դաշնակահար Առլեն Շավերդյանի եղբայրն է։ Սովորել է Նվարդ Գուլբենգյանի անվան տարրական դպրոցում, ուսումը շարունակել է «Գոհար» միջնակարգ դպրոցում, այնուհետև` Քուշեշ Դավթյանի անվան ավագ դպրոցում։ Արմեն Շավերդյանը դպրոցը ավարտել է 2004 թվականին, որից հետո տեղափոխվել է Երևան` ուսումը շարունակելու նպատակով։ 2005-2010 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետում, ապա շարունակել է` որպես օրթոպեդիկ ատամնաբուժական ամբիոնի կլինօրդիանտոր։ 2010 թվականից աշխատում է որպես ատամնաբույժ։ 2006 թվականից միացել է «The Beautified Project» ռոք խմբին` որպես կիթառահար և բեք-վոկալիստ։ Խմբի շրջանակներում մասնակցել է մի շարք համերգների, ռոք-փառատոների Երևանում և արտերկրում, 2011 թվականին և 2013 թվականին արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռոք խումբ» մրցանակին։ Համերգներով հանդես է եկել Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Վրաստանում, Լեհաստանում, Անգլիայում, որտեղ «BBC» ընկերությունը դոկումենտալ ֆիլմ է նկարահանել խմբի մասին։ 2011 թվականին խմբի հետ ներկայացել է «Կիլիկիա» երգով և հանդես եկել համերգով Լոնդոնում՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը։