Արմեն Ներսեսյան (ֆիզիկոս)

հայ ֆիզիկոս
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Ներսեսյան (այլ կիրառումներ)

Արմեն Պետրոսի Ներսեսյան (մայիսի 30, 1964(1964-05-30)[1], Հադրութ, Հադրութի շրջան), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (2005): Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսոր[2]։

Արմեն Ներսեսյան
Ծնվել էմայիսի 30, 1964(1964-05-30)[1] (59 տարեկան)
ԾննդավայրՀադրութ, Հադրութի շրջան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1986)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2005)
Մասնագիտությունֆիզիկոս
Պարգևներ և
մրցանակներ

ԿենսագրությունԽմբագրել

Արմեն Ներսեսյանը ծնվել է 1964 թվականի մայիսի 30-ին, Հադրութ (ԼՂՀ) քաղաքում։ 1986 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1986-1989 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ։ 1986-1991 թվականներին և 2001 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում, 1991-2001 թվականներին՝ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում, 2002 թվականից, միաժամանակ՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, 2005 թվականից՝ նաև Արցախի պետական համալսարանի խորհրդական[3][4]։

Աշխատանքները վերաբերում են քվանտային մեխանիկայի ինտեգրվող համակարգերին, գերհամաչափության հարցերին։

ԱնդամակցությունԽմբագրել

  • ԲՈՀ-ի 049 մասնագիտական խորհրդի անդամ։

ՊարգևներԽմբագրել

  • «Անանիա Շիրակացի» մեդալ, 2008
  • Պողոսյան մրցանակ Ֆիզիկայի բնագավարում, 2010 (կոնդենսացված միջավայրերի ֆիզիկային առնչվող քվանտային մեխանիկայի խնդիրների ուսումնասիրություն գիտական հոդվածների շարքի համար)[5]

ԵրկերԽմբագրել

  • S. Bellucci, P. Y. Casteill, A. Nersessian, Four-dimensional Hall mechanics as a particle on CP^3 | Phys . Lett. B574 (2003), 121-128
  • Лагранжева модель безмассовой частицы на пространственноподобных кривых / А. П. Нерсесян. - Дубна : Объед. ин-т ядер. исслед., 2000

ԾանոթագրություններԽմբագրել