Բացել գլխավոր ցանկը

Արմեն Մովսիսյան (երգահան)

հայ կոմպոզիտոր
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արմեն Մովսիսյան (այլ կիրառումներ)

Արմեն Մովսիսյան (1964 թ. ապրիլի 8, Գյումրի), հայ երգահան, երգիչ, կիթառահար։

Արմեն Մովսիսյան
Ծնվել էապրիլի 8, 1964(1964-04-08) (55 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործունեություն1980-ականներից մինչ
ՇրջանավարտԵրևանի պետական համալսարան

ԿենսագրությունԽմբագրել

Արմեն Մովսիսյանը ծնվել է 1964 թվականին Գյումրի քաղաքում: 1982-1989 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։ 1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Ստեղծագործական ուղին սկսել է 80-ականների 2-րդ կեսից։ Արմեն Մովսիսյանը համարվում է «հեղինակային երգի վարպետ»։ Նա ունի թողարկված հինգ անհատական ձայնասկավառակ՝

Համատեղ թողարկել է

  • «Հայ ենք» (2000թ.),
  • «Հայ երգահանները Շենին» (2002թ.),
  • «Ժամանակակից հայ երգահաններ» եռհատորիակ (2008թ.)

սկավառակները, ինչպես նաև` «Երգ և խոսք» տեսաերիզը՝ Լիլիթ Պիպոյանի հետ համատեղ համերգից (2006թ.):

Հյուրախաղերով հանդես է եկել Լիբանանում, Իրանում, Սիրիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում և այլուր:

Հայաստանի հանրային հերուստաընկերությունում հեղինակել է «Հուշամատյան ամենօրյա» շարքը` նվիրված Արցախում զոհված ազատամարտիկներին: 2007թ. տեղափոխվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք[1]:

Հայտնի է իր «Վեր կաց, եղբայր իմ», «Զինվորի երգը», «Քեզ, իմ սիրելիս», «Մանչս», «Հանդիպում», «Աղունիկ», «Աղոթք», (խոսքեր՝ Արմեն Դավթյան, Արմեն Մովսիսյան) «Հուսո առագաստ», (խոսքեր՝ Արմեն Մովսիսյան, Էդուարդ Զորիկյան) ‹‹Հաց եմ բերել տղերք››, (խոսքեր` Խաչիկ Մանուկյան) և այլ երգերով։

. «Մեր մանկության աստղաթիռը» (1998), «Մանչս» (1999), «Հուսո առագաստ» (2001) , «Խելառ իմն երգ» (2005) և ‹‹Իմ կախման կետեր››(2015)։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել