Արմեն Սամվելի Մալխասյան (դեկտեմբերի 24, 1969(1969-12-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, վիպասան։

Արմեն Մալխասյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1969(1969-12-24) (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1995)

Կենսագրություն խմբագրել

Արմեն Մալխասյանը ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում։ 1977-1987 թվականներին սովորել է թիվ 120 միջանկարգ դպրոցում։ 1987-1995 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետի Երեկոյան էլեկտրաէներգետիկական բաժնում։ 1988-1990 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում[1]։

Ընտանիքը խմբագրել

Կինը՝ Գոհար Դիլանյան Երեխաները՝

  • Աննա Մալխասյան
  • Սոնա Մալխասյան
  • Արգիշտի Մալխասյան

Ստեղծագործություններ խմբագրել

Արմեն Մալխասյանը գրական գործունեությամբ սկսել է հետաքրքրվել 7-8 տարեկանից, սակայն լրջորեն զբաղվել է 2000 թվականից։ Իր ստեղծագործությունները հիմնականում պատմական ժանրի մեջ են, որը վառ արտացոլվել է իր բանաստեղծությունների, պատմվածքների, վիպակների և պատմավեպերի մեջ[1]։

2010 թվականին լույս տեսած «Տիգրան Մեծ» պատմավեպում նա փորձել է արքային ներկայացնել ոչ իբրև խորհրդանիշ-թագավոր, այլ որպես սովորական մարդ, որը բավականին բարդ ճակատագիր է ունեցել։ Արմեն Մալխասյանը իր պատմավեպը նվիրել է Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին[2]։

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • «Հայկ և Բել», 2002, (վիպակ)[3].
  • «20.000 տաղանդ Ծոփքի համար», 2006 (պատմավեպ).
  • «Տիգրան Մեծ», 2010 (պատմավեպ)[2].
  • «Բալլադ պաշտոնի մասին», 2010 (վիպակ).
  • «Ճակատագրական Սիգարետը», 2011 (վիպակ).
  • «Վիրավորանք», 2012 (պատմվածք).
  • «Լամասարի Գեղեցկուհին», 2013 (պատմավեպ).
  • «Արամ Հարիգանի ոդիսականը», 2015 (ֆանտաստիկ վեպ)[4].
  • «Հազկերտի ցասումը», 2015 (պատմավեպ).
  • «Պոետը և աղջիկը», 2016 (պատմվածք)
  • «Թե ինչպես Խոջա Նասրեդինը ծանոթացավ իր էշի հետ», 2017 (պատմվածք).
  • «Ասորիքի փոխարքան», («Տիգրան Մեծ» պատմավեպի շարք) 2021
  • «Թզուկների քաղաքը» (դիցապատում). 2022
  • «Դյութիչ կղզու գանձը» (դիցապատում). 2022
  • «Հայկ և Բել» (Հայրենի պատմություններ շարք) 2022
  • «Արամ թագավոր» (Հայրենի պատմություններ շարք) 2022
  • «Տորք Անգեղ» (Հայրենի պատմություններ շարք) 2022
  • «Արուբանե աստվածուհու կնքամատանին» (Հայրենի պատմություններ շարք) 2022
  • «Վարազդատ Արշակունի» (Հայրենի պատմություններ շարք) 2023

Անավարտ ստեղծագործություններ խմբագրել

  • «Սինդբադի յոթ նավարկությունների տարեգրությունը»
  • «Կրոնական պատերազմներ», (Հազկերտի ցասումը վեպի շարունակությունը).
  • «Արամը և Խաչակրաց արշավանքը», (ֆանտաստիկ վեպ).
  • «Քաջ Նազար»
  • «Խաչագողի հիշատակարանը», (Րաֆֆու համանուն վեպի հիման վրա).
  • «Տիգրան Մեծ» (վեպի նոր խմբագրված տարբերակը).

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել