Արմեն Կիրակոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Արամի Կիրակոսյան (մարտի 28, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Արմեն Կիրակոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կենսագրություն
խմբագրելԱրմեն Կիրակոսյանը ծնվել է 1960 թվականի մարտի 28-ին[1] Երևան քաղաքում[2]։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել ինժեների որակավորում։ 1983-1991 թվականներին աշխատել է «Աստրո» գամ ինժեներ, 1991-1992 թվականներին` «Այգ» ամ հատուկ էլեկտրոնային բյուրոյի պետ, 1992-1993 թվականներին` «Արփի» ՍՊԸ տնօրեն, 1993-1995 թվականներին` թեթև արդյունաբերության նախարարի տեղակալ, 1995 թվականից` արդյունաբերության նախարարի տեղակալ։ Եղել է Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է Ազգային ժողովի «Հանրապետություն» խմբակցության անդամ, ՀՀՇ վարչության անդամ[3]։
1997-2001 թվականներին աշխատել է Հայկական կարմիր խաչ ընկերությունում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «National Assembly of RA». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «КИРАКОСЯН Армен Арамович - Биография - БД "Лабиринт"». www.labyrinth.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «ⓘ Энциклопедия - Киракосян, Армен Арамович - Вики Вы знали?». info-about.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)