Արմեն Դոնելյան

հայ ջազ երաժիշտ, դաշնակահար

Արմեն Հովհաննեսի Դոնելյան (անգլ.՝ Armen Donelian, դեկտեմբերի 1, 1950(1950-12-01)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն։

Արմեն Դոնելյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1950(1950-12-01)[1] (73 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերջազ
Մասնագիտությունդաշնակահար, ջազ երաժիշտ և երաժշտության դասախոս
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄանհեթենի երաժշտական դպրոց
ԿրթությունԿոլումբիայի համալսարան (1972)
Կայքarmenjazz.com

Կենսագրություն

խմբագրել

Արմեն Դոնելյանը ծնվել է 1950 թվականին, Նյու Յորքում, դիզայներ, արևելյան գորգեր ներմուծող Հովհաննես Դոնելյանի ընտանիքում։ Նվագել է վեց տարեկանից։ 14 տարեկանում ջազային նվագախմբի հետ տվել է առաջին համերգը։ Ավարտել է կոնսերվատորիան և հանդես եկել համերգներով, կատարել Յոհան Սեբաստիան Բախի, Լուդվիգ վան Բեթհովենի, Կլոդ Դեբյուսիի, Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունները։ 1972 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանն երաժշտության բակալավրի աստիճանով։ Աշխատել է ջազի նշանավոր գործիչներ Լայոնել Հեմփթոնի, Սանի Ռոլինսի և այլոց հետ։

1980-ականներին ստեղծել է «Էսենս» ջազ համույթը, թողարկել ձայնապնակներ, հանդես եկել տարբեր երկրներում։ 1986 թվականից դասավանդում է ջազային երաժշտություն։ Մշակել է հայկական մեղեդիներ ջազի համար, ալբոմ թողարկել երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի և պրոդյուսեր Ջորջ Ավագյանի հետ համատեղ։ Նրա հետ համագործակցել են նաև հայազգի փողահար Բարի Դանիելյանը և հարվածային գործիքներ նվագող Արտո Թունջբոյաջյանը։ 1998-2000, 2002 թվականներին համերգներով հանդես է եկել Հայաստանում[2][3]։

Սկավառակագրություն

խմբագրել
  • Stargazer (1980)
  • A Reverie: Solo Piano (1984)
  • Secrets (1988)
  • Trio '87 (1988)
  • The Wayfarer (1990)
  • Wave (2000)
  • Mystic Heights (2002)
  • Quartet Language (2003)
  • Full Moon Music (2005)
  • All or Nothing at All (2006)
  • Oasis (2007)
  • Leapfrog (2010)
  • Sayat-Nova: Songs Of My Ancestors (2014)
  • Trying to Make Heaven My Home (MPS, 1979)
  • The Believer (Baystate, 1980)
  • The Billy Harper Quintet (Poljazz, 1981)
  • Jazz Jamboree 1980 Various Artists (Polskie Nagrania Muza, 1983)
  • Afro-Indio (Vaya/Fania, 1975)
  • Sofrito (Vaya/Fania, 1976)
  • Mongo and Justo (Vaya/Fania, 1976)
  • A La Carte (Vaya/Fania, 1976)
  • Moments (RCA/Novus, 1987)
  • In Wonderland (PolyGram/EmArcy, 1996)
  • Petals On Your Path (PolyGram/EmArcy, 1999)
  • Commit To Memory (Pathfinder, 1976; Bomba, 1998)
  • Composer In Public (RSVP, 1996)
  • Reconstituted (RSVP, 1999)
  • Nightwork (Cadence, 1984)
  • Hurricane (Sunnyside, 1987)
  • Listen To My Heart (Sony, 1998)
  • Mixing America (Huiksi, 1996)
  • Step Into Our Life (Polydor, 1978)
  • Cosmology (Vanguard, 1978)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Արմեն Դոնելյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. Ա. Բախչինյան, «Հայազգի գործիչներ»

Արտաքին հղումներ

խմբագրել