Արմեն Արտավազդի Բունիաթյան (սեպտեմբերի 30, 1930(1930-09-30), Երևան, ԽՍՀՄ - փետրվարի 19, 2020(2020-02-19), Երևան, Հայաստան[1]), խորհրդահայ անեսթեզիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1995)։

Արմեն Բունիաթյան
Ծնվել էսեպտեմբերի 30, 1930(1930-09-30)
Երևան, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 19, 2020(2020-02-19) (89 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունռենտգենաբան
Հաստատություն(ներ)Russian Scientific Center of Surgery?
Գործունեության ոլորտանեսթեզիոլոգիա
Ալմա մատերՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԲորիս Պետրովսկի
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ
ՌԴ նախագահի պատվոգիր ԽՍՀՄ պետական մրցանակ ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
 Armen Artavazdovich Bunyatyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արմեն Բունիաթյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։ Հայրը՝ Արտավազդ Բունիաթյանը (1902-1956), Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, 45-րդ բանակի և Անդրկովկասյան վաշտի հրամանատարի տեղակալ, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, չորրորդ գումարման ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է մարտական մի շարք պարգևներով[2]։ Մայրը՝ Ելենա Բուդաղյանը (1906-1986), հայկական սղագրության հիմնադիրն է[3]։

Բունիաթյանը սովորել է Երևանի Ֆ. Է. Ձերժինսկու անվան № 20 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է արծաթե մեդալով[3]։ Եղել է Եվգենի Պրիմակովի մանկության ընկերը։ Զբաղվել է սպորտով, դարձել թռիչքների Հայաստանի չեմպիոն[4]։

Սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում։ Ընկերոջ՝ ապագա ակադեմիկոս Ստեփան Սիտարյանի պնդմամբ առաջին կուրսից հետո ուսումը շարունակել է Մոսկվայի 2-րդ բժշկական համալսարանում, որտեղ նրա համակուրսեցիներն էին Անատոլի Պոկրովսկին և Սերգեյ Եֆունին[3]։

1954 թվականին ավարտել է համալսարանը։ 1957 թվականին քաղաքային № 4 հիվանդանոցում՝ պրոֆեսոր Զայցևի մոտ, ավարտել է կլինիկական օրդինատուրան, իսկ 1959 թվականին Մոսկվայի պետական բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում ավարտել է ասպիրանտուրան։

Գործունեություն խմբագրել

1960 թվականին պրոֆեսոր Բորիս Պետրովսկու հրավերով[3] Բունիաթյանն աշխատանքի է անցել որպես բժիշկ-անեսթեզիոլոգ Մոսկվայի Ի․Մ․Սեչենովի անվան առաջին բժշկական ինստիտուտի հիվանդանոցային վիրաբուժության ամբիոնի անեսթեզիոլոգիայի լաբորատորիայում։ Եղել է կրտսեր գիտաշխատող[5]։ 1963 թվականին[6] պաշտպանել դոկտորական ատենախոսությունը «Հիպոթերմիկ պերֆուզիան և անզգայացումը սրտի բնածին և ձեռքբերովի արատների վիրաբուժության մեջ» թեմայով, և 1967 թվականից ղեկավարել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի գիտական վիրաբուժության կենտրոնի անեսթեզիոլոգիական բաժանմունքը[3][5]։

 
Դուստրը՝ Կարինա Բունիաթյանը, 2005

1960-ական թվականներին վերապատրաստվել է Անգլիայում (Լոնդոնի, Քարդիֆի և Լիվերպուլի հիվանդանոցներում և Վիրաբույժների Թագավորական քոլեջի անեսթեզիոլոգիայի ամբիոնում) և ԱՄՆ-ում (ուսումնասիրել է կարդիոանեսթեզիոլոգիայի և արյան արհեսական շրջանառության խնդիրները Նյու Յորքի, Ռոչեստերի, Քլիվլենդի, Հյուստոնի խոշորագույն կլինիկաներում)[3][6]։

1968 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1981 թվականին՝ ՌԽՖՍՀ Գիտությունների պատվավոր գործչի կոչում[5]։

1967 թվականից մշակել է անեսթեզիոլոգիայի նոր ճյուղ՝ վիրահատության ընթացքում կենսակարևոր օրգանների գործունեության համակարգչային մոնիթորինգ, ինչի համար արժանացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի (1983) և պատվոգրի, դարձել Անգլիայի անեսթեզիոլոգիայի Թագավորական քոլեջի իսկական անդամ (1985)։

Բունիաթյանի մշակած հիպոթերմիկ պերֆուզիայի տեխնիկան ներդրվել է բժշկական պրակտիկայում, ինչը մեծապես նպաստել է սրտի վիրաբուժության, հատկապես սրտի իշեմիկ հիվանդության վիրաբուժության ոլորտի զարգացմանը։ Այդ ամենի համար 1988 թվականին Բունիաթյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

1965-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգը[6][7]։

1991 թվականից ղեկավարում է Մոսկվայի Մ.Ս. Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի բժիշկների հետբուհական մասնագիտական կրթության ֆակուլտետի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ամբիոնը։

Ռուսաստանի «Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում» ամսագրի գլխավոր խմբագիրն է, «Journal of Cardiothoracic and Vascular Anesthesia» (ԱՄՆ), «Anästhesisten und Intensivmedizin» (Գեմանիա), «Anästhesie und Wiederbelebung» (Գերմանիա) ամսագրերի խմբագրական կազմի անդամ[8]։

Բունիաթյանը պատրաստել է 13 բժիշկ և 77 գիտությունների թեկնածու, հեղինակել ավելի քան 600 գիտական աշխատանք, այդ թվում` 13 մենագրություն, դասագրքեր, տեղեկատուներ, մասնագիտական ձեռնարկներ, 7 գյուտի հեղինակ է[9]։

Ընտանիք խմբագրել

Կինը՝ Աննա Մալովա Ֆյորդրովնան (ծնվել է 1929 թվականին), բժշկական գիտությունների թեկնածու է, Մոսկվայի Մ.Ս. Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող։

Դուստրը՝ Կարինա Բունիաթյանը (ծնվել է 1954 թվականին), իմունոլոգ է, բժշկական գիտությունների դոկտոր։ 1987 թվականից աշխատում է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի վիրաբուժության գիտական կենտրոնում[10]։ Նա Ռուսաստանի ալերգոլոգների և կլինիկական իմունոլոգների ասոցիացիայի անդամ է։ Ավելի քան 120 հրատարակված աշխատությունների հեղինակ է[11]։

Մրցանակներ և նվաճումներ խմբագրել

  • Շքանշան «Անմշակ հողերի յուրացման համար» (1957)[12]
  • Շքանշան «Անձնվեր աշխատանքի համար» (1970)[6]
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1976)[6]
  • ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1981)
  • ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակ (1983)[6]
  • «Աշխատանքի վետերան» շքանշան (1987)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1988)
  • Բարեկամության շքանշան (Ռուսաստան) (2000)[6]
  • Պատվո շքանշան (Ռուսաստան) (2006)[7]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվո հավաստագիր (2016)[6]
  • Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ա.Ն․ Բաքուլևի անվան մրցանակ և ոսկե մեդալ[6]
  • Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վ.Ի. Բուրակովսկու մրցանակ[6]
  • «Տարվա լավագույն ուսուցիչ» կրթական մրցանակ (2013)[6]
  • 1991-1994 թվականների Հիմնարար հետազոտությունների ռուսական հիմնադրամի դրամաշնորհ[6]
  • Ռուս-գերմանական անեսթեզիոլոգների գիտագործնական ընկերության նախագահ ռուսական կողմից (1991 թվականից)
  • Ռուսաստանի Դաշնության Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ֆեդերացիայի փոխնախագահ
  • Անեսթեզիոլոգիայի եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս
  • Անգլիայի անեսթեզիոլոգների թագավորական քոլեջի իսկական անդամ
  • Իռլանդիայի թագավորական քոլեջի անեսթեզիոլոգիայի ֆակուլտետի իսկական անդամ
  • ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակներում բուժող հանրության թղթակից անդամ
  • Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի, Կոլումբիայի, Կուբայի, Ֆինլանդիայի անեսթեզիոլոգների գիտական հանրությունների, ինչպես նաև Անեսթեզիոլոգիայի կրթության Եվրոպական ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի (CEEA) պատվավոր անդամ[6]

Ընտրված գիտական աշխատանքներ խմբագրել

  • Петровский, Б. В. Гипотермическая перфузия в хирургии открытого сердца / Б. В. Петровский, Г. М. Соловьёв, А. А. Бунятян. — Ереван: Айастан, 1967. — 267 с.
  • Бунятян A. A. Нейролептаналгезия. 1972.
  • Бунятян A. A., Трекова Н. А., Журков B. C., Шмырин М. М., Кожевников В. А. О мутагенном действии анестетиков // Анестезия и реаниматология. 1977. № 4. С. 21-24.
  • Бунятян A. A. Атаралгезия. 1983.
  • Бунятян A. A. Справочник по анестезиологии. 1983.
  • Бунятян A. A. Учебник по анестезиологии и реаниматологии для студентов. (1977, 1984).
  • Бунятян A. A. Руководство по анестезиологии для врачей. (1994, 1997).
  • Бунятян A. A. Руководство по анестезиологии и реаниматологии. М.: Медицина, 1998.
  • Бунятян A. A. Образовательный стандарт послевузовской профессиональной подготовки по специальности «Анестезиология-реаниматология» (2001, 2003, 2004).
  • Бунятян A. A. Руководство по кардиоанестезиологии. 2005.
  • Бунятян A. A. Рациональная фармакоанестезиология. 2006.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-62633.ln-ru.dl-.pr-inf.uk-12
  2. Память народа
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Осень патриарха: интервью с Бунятяном А. А. // Больница. 2005. № 9. С. 3—7.
  4. Константинов Б. А., Соколов В. И. Тридцать лет вместе с Научным центром хирургии Российской академии медицинских наук. М., 1997. С. 153—154.
  5. 5,0 5,1 5,2 Лауреату Государственной премии СССР и премии Совета Министров СССР, Заслуженному деятелю науки РСФСР, академику РАН, профессору Армену Артаваздовичу Бунятяну 85 лет // Общая реаниматология. 2015. 11. С. 75—76.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 «Биография Бунятяна А. А. на сайте ФГБНУ «РНЦХ им. Академика Б. В. Петровского»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  7. 7,0 7,1 «К 85-летию Армена Артаваздовича Бунятяна // Неотложная помощь. 2015. № 3. С. 76—77» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  8. Академику Бунятяну Армену Артаваздовичу — 85 лет! // сайт РАН
  9. Биография Бунатяна А. А. на сайте rusperson.com
  10. Мои родители самые большие мои друзья" // Больница. 2005. № 9. С.16
  11. «Сайт РНЦХ РАМН». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  12. «Бунятян Армен Артаваздович. Сеченовский Университет». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.