Արմեն Այդինյան (սեպտեմբերի 17, 1969(1969-09-17), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 1, 1994(1994-05-01), Մարտակերտ, Թարթառի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Արմեն Այդինյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1969(1969-09-17)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 1, 1994(1994-05-01) (24 տարեկան)
Մահվան վայրՄարտակերտ, Թարթառի շրջան, Ադրբեջան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի «Արիության համար» մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Արմեն Այդինյանը ծնվել է 1969 թ. սեպտեմբերի 17-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 2 միջնակարգ դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է պրոֆտեխուսումնարանում, ստացել ծեփագործ-ներկարարի մասնագիտություն ու միջնակարգ կրթություն։ Ծառայել է Խորհրդային բանակում, այնուհետև աշխատել իր մասնագիտությամբ։ Ծառայել է հրետանային բրիգադում։ Զոհվել է 1994 թ. մայիսի 1-ին Մարտակերտում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել