Արմեն Ալավերդյան

հայ տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Լիտվինի Ալավերդյան (հոկտեմբերի 9, 1958(1958-10-09), գ. Երանոս, Մարտունու շրջան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ։

Արմեն Ալավերդյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 9, 1958(1958-10-09) (65 տարեկան)
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և Անանիա Շիրակացու մեդալ

Կրթություն խմբագրել

  • 1966-1976 թթ. - սովորել և ավարտել է Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
  • 1976-1980 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը՝ տնտեսագետի որակավորմամբ։
  • 1983-1986 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։
  • 1988 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Արտադրանքի որակի տեսական հիմքերը և դրա բարձրացման տնտեսական մեխանիզմները» թեմայով։ Տնտեսագիտության թեկնածու։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1980-1982 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1990-1991 թթ. - աշխատել է ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարությունում որպես գլխավոր մասնագետ։
  • 1991-1992 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական տեսչության վերլուծության բաժնի պետ։
  • 1992-1993 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական տեսչության մեթոդաբանության վարչության պետի տեղակալ։
  • 1993-1994 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական տեսչության մեթոդաբանության վարչության պետ։
  • 1995-1999 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական տեսչության պետի տեղակալ։
  • 1999 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ։
  • 2000 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ։
  • 2008 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնից[1]։
  • 2012 թ. փետրվարի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[2]։
  • 2014 թ. մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից[3]։
  • 2014 թ. մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ[4]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Տիրապետում է ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին։ 20-ից ավելի գրքերի և գիտական հոդվածների հեղինակ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. «Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  3. «ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  4. «ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  5. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին