Արմեն Աթաբեկյան

հայ վիրաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Աթաբեկյան (մարտի 24, 1951(1951-03-24)), հայ վիրաբույժ, ՀՀ ռազմաբժշկական ծառայության կազմակերպիչներից։ ՀՀ բանակի բժշկական ծառայության փոխգնդապետ (1994 թվական)։ Բժշկական գիտությունների թեկնածու (1996 թվական), ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ (2001 թվական)։

Արմեն Աթաբեկյան
Ծնվել էմարտի 24, 1951(1951-03-24) (73 տարեկան)
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1974 թվական)։ 1975-1996 թվականներին աշխատել է ՀՀ առոդջապահության համակարգում։ 1996-1998 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ և կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ 1999-2000 թվականին՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ։ 1994 թվականից (միաժամանակ)՝ Առողջապահության ազգային ինստիտուտի ռազմաբժշկական ինտերնատուրայի պետ։ Աշխատությունները մեջբերում են առողջապահության կազմակերպմանն ու վիրաբուժության խնդիրներին։

1988-1994 թվականներին համակարգել և ղեկավարել է վիրավոր ազատամարտիկների ու զինծառայողների բուժսպասարկման աշխատանքները (Երևանում, կազմակերպել և իրագործել է բժիշկները և միջին բուժաշխատողների գործուղումները ԼՂՀ մասնակցել հոսպիտալների և կենտրոնական շրջանային հիվանդանոցների հիմնադրմանն ու վերականգնմանը, կազմակերպել է դեղորայքի և մապասիրական օգնության առաքումը Արցախ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։