Արմենիա (իսպ.՝ Armenia), քաղաք և մունիցիպալիտետ Կոլումբիայի արևմուտքում՝ Անտոկիա դեպարտամենտի տարածքում։ Ընդգրկված է Արևմտյան Անտոկիա ենթագավառի կազմում։

Բնակավայր
Արմենիա
Դրոշ

ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
Հիմնադրված էսեպտեմբերի 21, 1868 թ.
Մակերես110 կմ²
ԲԾՄ1800 մետր
Ժամային գոտիUTC-5
Պաշտոնական կայքarmenia-antioquia.gov.co/sitio.shtml
Արմենիա (Անտոկիա) (Կոլումբիա)##
Արմենիա (Անտոկիա) (Կոլումբիա)

Պատմություն խմբագրել

Նախքան իսպանացիների ժամանումը ներկայիս մունիցիպալիտետի տարածքում բնակվել են հնդկացիական Nutabes ցեղի ներկայացուցիչներ։ Բնակավայրը, որը հետագայում վերածվել է քաղաքի, հիմնադրվել է 1868 թվականի հունիսի 28-ին։ Արմենիա մունիցիպալիտետը՝ որպես առանձին վարչական միավոր, ստեղծվել է 1894 թվականին։

Աշխարհագրական դիրք խմբագրել

 
Արմենիա մունիցիպալիտետ

Քաղաքը տեղակայված է դեպարտամենտի հարավարևմտյան կողմում՝ Կենտրոնական Կորդիլերների լեռնային տեղանքում՝ Կաուկա գետից արևելք։ Այն գտնվում է դեպարտամենտի վարչական կենտրոն Մեդելյինից մոտավորապես 22 կմ դեպի արևմուտք-հարավ-արևմուտք (WSW)։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 1497 մ[1]։

Արմենիա մունիցիպալիտետը սահմանակից է հյուսիսում Անսա և Էբեխիկո, հյուսիս-արևելքում և արևելքում՝ Էլիկոնիա, հարաև-արևելքում՝ Անխելոպոլիս, հարավում՝ Տիտիրիբի, արևմուտքում՝ Կոնկորդիա և Բետուլիա մունիցիպալիտետների հետ։ Արմենիա մունիցիպալիտետի տարածքը կազմում է 110 կմ²[2]։

Բնակչություն խմբագրել

Ըստ Կոլումբիայի վիճակագրության վարչական ազգային դեպարտամենտի տվյալների՝ քաղաքի և մունիցիպալիտետի ընդհանուր բնակչությունը 2012 թվականին կազմել է 4484 մարդ[3]։

Բնակչության թվաքանակը
20052006200720082009201020112012
51965086497548784775467345784484

Ըստ 2005 թվականի մարդահամարի տվյալների՝ Արմենիայի բնակչության 50 %-ը կազմել են տղամարդիկ, 50 %-ը՝ կանայք։ Ռասայական տեսանկյունից սպիտակամորթներն ու մետիսները կազմել են քաղաքի բնակչության 96,1 %-ը, սևամորթները, մուլատներն ու ռայսալները՝ 3,9 %[4]։ Ամբողջ բնակչության շրջանում գրագիտության մակարդակը կազմել է 76,6 %։

Տնտեսություն խմբագրել

Արմենիայի տնտեսության հիմքը կազմում է գյուղատնտեսությունը։ Մունիցիպալիտետի տարածքում աճեցվում է սուրճ, եգիպտացորեն, բանան, արմավաշուշան, մրգեր և տարբեր բանջարեղեններ։։

Քաղաքային ու մինիցիպալիտետի ձեռնարկությունների ընդհանուր թվի 56,4 %-ը կազմում են առևտրի ոլորտի կազմակերպությունները, 40,6 %-ը՝ սպասարկման ոլորտի ձեռնարկությունները, 3 %՝ արդյունաբերական ձեռնարկությունները[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Armenia, Colombia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  2. «Municipalities of Colombia» (անգլերեն). Statoids.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  3. «Proyecciones de Población departamentales y municipales por área 2005 - 2020» (իսպաներեն). Departamento Administrativo Nacional de Estadística. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  4. 4,0 4,1 «Censo General 2005. Perfil Armenia - Antioquia» (PDF) (իսպաներեն). Departamento Administrativo Nacional de Estadistica. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.