Արմենակ Սերգեյի Սարգսյանց (ապրիլի 23, 1872(1872-04-23), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1939(1939-09-25), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սովետական լեռնային ինժեներ։

Արմենակ Սարգսյանց
Ծնվել էապրիլի 23, 1872(1872-04-23)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 25, 1939(1939-09-25) (67 տարեկան)
Մահվան վայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունճարտարագետ

Կյանքը խմբագրել

Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը (1897)։ Աշխատել է Ռուսաստանի հարավային գործարաններում, 1922 թվականին՝ Ալավերդու գործարանների ու հանքերի միավորման դիրեկտոր։ 1928 թվականից աշխատել է Խարկովում․ մինչև 1931 թվականը՝ մետալուրգիական գործարանների նախագծման պետական ինստիտոիտում (մետալուրգիական բաժնի պետ), 1931-1936 թվականները՝ մետաղների ինստիտուտում (ավագ գիտաշխատող)։

Արմենակ Սարգսյանցի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ֆեռոմանգանի և ֆեռոսիլիցիումի հալումը (1900-1901), նախագծվել, կառուցվել և վերանորոգվել են դոմնային վառարաններ։ Ստեղծել է դոմնային գազի բաղադրության հաշվարկի մեթոդ, ուսումնասիրել դոմնային վառարանում բովախառնուրդի շարժումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 226