Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմենակ Ձոնիկի Համբարձումյան (մարտի 23, 1953(1953-03-23)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ-համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (2002)։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի վարիչ[2]։

Արմենակ Համբարձումյան
Ծնվել էմարտի 23, 1953(1953-03-23)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1977)
Մասնագիտությունհամաճարակաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1993)
ԱշխատավայրՀՀ Ոստիկանություն և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ
«Նելսոն Ստեփանյան» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Արմենակ Համբարձումյանը ծնվել է 1953 թվականի մարտի 23-ին Երևանում։ 1960-1970 թվականներին սովորել է Երևանի Լիսիցյանի անվան թիվ 34 միջնակարգ դպրոցում։ 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի սանիտարահիգիենիկ ֆակուլտետ։, որն ավարտել է 1977 թվականին։

1977-1979 թթ. – ՀՍՍՀ Ներքին գործերի համակարգում սանիտարական բժիշկ, 1979-1988 թթ. – ԵՊԲԻ համաճարակաբանության ամբիոնին կից ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, 1988-1993 թթ. – ԵՊԲԻ համաճարակաբանության ամբիոնին կից ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, 1988-1991 թթ. – ԵՊԲԻ սանիտարահիգիենիկ և դեղագիտական ֆակուլտետների դեկանի տեղակալ, 1991-1997 թթ. – ԵՊԲԻ սանիտարահիգիենիկ և դեղագիտական ֆակուլտետների դեկան, 1993 թ. – ԵՊԲԻ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, 1994 թ. – ԵՊԲԻ համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր, 1995 թ. մինչ օրս – ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչ, 2005-2007 թթ. – ԵՊԲՀ մասնագիտական կրթության ֆակուլտետի դեկան, 2011-2012 թթ. – ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի դեկան, 2012-2016 թթ. - ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր,

2016-2019 թթ. ԵՊԲՀ քոլեջի տնօրեն։

Գիտական գործունեություն խմբագրել

1984 թ. - բժշկական գիտությունների թեկնածու` “Համաճարակաբանություն” մասնագիտությամբ, ատենախոսության պաշտպանությունը ԽՍՀՄ ԲԳԱ-ի Ն.Ֆ.Գամալեայի անվան ՀՄԳՀԻ-ում։ Ատենախոսության թեման` ”Նարին-է կաթնաթթվային բակտերիաների համաճարակաբանական արդյունավետությունը ոսկեգույն ստաֆիլոկոկակրության կանխարգելման գործում”:

1993 թ. – բժշկական գիտությունների դոկտոր, ատենախոսությունը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից։ Ատենախոսության թեման` “Ներհիվանդանոցային թարախաբորբոքային հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը` ժամանակավոր արհեստական բիոցենոզների հիման վրա”:

2002 թ. – շնորհվել է պրոֆեսորի կոչում։

11 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսությունների գիտական ղեկավար է[3]։

Այլ տեղեկություններ խմբագրել

Արժանացել է մի շարք պարգևների․

1987 թ. – ՀՍՍՀ ԿԳՆ պատվոգիր,

2000 թ., 2010թ. – ԵՊԲՀ ոսկե մեդալներ,

2003 թ. – ՀՀ գիտության և կրթության նախարարության պատվոգիր,

2005 թ. – ՀՀ ԱՆ պատվոգիր,

2007 թ. – ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի ոսկե մեդալ,

2012 թ. – ՀՀ պաշտպանության նախարարի ժամացույց,

2014 թ. – ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է Նելսոն Ստեփանյանի անվան մեդալով,

2015 թ. – ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից պարգևատրվել է մեդալով։

2000 թ. – ընտրվել է «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների» ասոցիացիայի նախագահ,

2000 թ. – ընտրվել է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի թղթակից-անդամ,

2001 թ. – ընտրվել է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական-անդամ (ակադեմիկոս), ՀՀ-ում նույն ակադեմիայի մասնաճյուղի նախագահության անդամ։

Մասնագիտական հետաքրքրությունները

Համաճարակաբանություն, մանրէաբանություն, կաթնաթթվային միկրոօրգանիզմների կենսագործունեության արգասիքների օգտագործումը թարախային պրոցեսների բուժման և կանխարգելման համար, ինչպես նաև` կոսմետոլոգիայում։

Հեղինակ է 4 հեղինակային իրավունքի վկայագրի, 16 գյուտարարական առաջարկի, ավելի քան 200 տպագրված աշխատանքների, 1 մենագրության և 3 դասագրքի։

Ամուսնացած է, ունի 2 որդի, 1 թոռ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=8064
  2. ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «Արմենակ Համբարձումյան».
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմենակ Համբարձումյան» հոդվածին։