Արմենակ Եկարյան
Արմենակ Գրիգորի Եկարյան (մայիսի 10, 1870, Վան - հոկտեմբերի 20, 1925, Կահիրե, Եգիպտոս), հայ ազատագրման շարժման գործիչ։
Արմենակ Եկարյան | |
---|---|
![]() | |
մայիսի 10, 1870 - հոկտեմբերի 20, 1925 (55 տարեկան) | |
Ծննդավայր | Վան |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | ![]() |
Ծառայության տարիներ | 1890-1918 |
Մարտեր/ պատերազմներ | Վանի ինքնապաշտպանություն, Առաջին համաշխարհային պատերազմ և Վանի հերոսամարտ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Վանում։ 1888 թվականին մտել է Արմենական ազգային-ազատագրական կազմակերպության մեջ։ 1896 թվականի հայկական ջարդերի ժամանակ կազմակերպությունը Եկարյանին ուղարկել է Ուրմիա (Իրան)՝ զենք հայթաթելու, սակայն այնտեղ ձերբակալվել է։ Բանտից ազատվելով՝ 40 զինված մարտիկների հետ եկել է Վան և ստանձնել ինքնապաշտպանության ղեկավարությունը զոհված Մկրտիչ Ավետիսյանի փոխարեն։ Այնուհետև ընտանիքով տեղափոխվել է Ուրմիա։ Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո վերադարձել է Վան։ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից էր, եղել է քաղաքի մարտական ուժերի, հայկական ոստիկանության պետը։ Մահացել է Կահիրեում[1]։
ԵրկերԽմբագրել
- Յուշեր, Կահիրե, 1947։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ 362
ԱղբյուրներԽմբագրել
- Յուշեր Արմենակ Եկարեանի, խմբ. Լ. Աճեմեան, Գահիրէ, 1947։
- Արտակ Դարբինեան, Հայ ազատագրական շարժման օրերէն, Երեւան, 2004։
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 495)։ |