Բացել գլխավոր ցանկը

Արմենակ Բարսեղյան, հայ քաղաքական և հասարակական գործիչ, ցեղակրոնության հիմնադիրներից և ակտիվ գործիչներից մեկը, ԱՄՆ Ցեղակրոն Ուխտերի անդամ[1]։

ԿենսագրությունԽմբագրել

Խմբագրում էր 1932-1936 թվականներին Ալիստոնում հրատարակվող «Արփի» պարբերականը։ Հանդես գալով իբրև հայ ընտանիքի պարբերական, «Արփին» նպատակ ուներ՝ հայ նոր սերնդին սպառնացող օտարացման վտանգի դեմն առնելու համար, «պահպանել հայ ընտանիքի ազգային նկարագիրը», որով՝ «ընտանիքը դարձնել հայեցի դաստիարակության կենտրոն»։ Ուշագրավ է Բարսեղյանի «Ցեղի Ձայնը» հոդվածը («Արփի», թիվ 11, 1933 թ.), որը գրվել է ցեղակրոն շարժման օրերին։

1935 թվականին Բոստոնում Դաշնակցության Ցեղակրոն Ուխտերի կենտրոնական վարչության հանձնարարությամբ, Արմենակ Բարսեղյանը գրել «Ցեղակրոն շարժումը» գրքույկը, ուր փորձել է ներկայացնել Ցեղակրոն կազմակերպությունը և հիմնավորել շարժումը։

ԱշխատություններԽմբագրել

  • Արմենակ Բարսեղյան // «Ցեղակրոն շարժումը»
  • Արմենակ Բարսեղյան // «Ցեղի Ձայնը»

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Մուշեղ Լալայան, Ցեղակրոն և Տարոնական շարժումներն ու Գարեգին Նժդեհի գործունեությունը էջը, Երևան, «Ազգայնական ակումբ», 2001 — 40, էջեր 40 — 103 էջ։