Արմենակ Գերասիմի Աբուլյան (1895 - 1935), խորհրդային բանակի ու ներքին ծառայության հայ գեներալ-լեյտենանտ։

Արմենակ Աբուլյան
Ծնվել է1895
Մահացել է1935

Արմեն Աբուլյանը ղեկավարել է Աղասի Խանջյանի օրոք Պետական քաղաքական վարչությունը՝ ապագայի Ազգային անվտանգության ծառայությունը։ Անդրկովկասյան ֆեդերադիայի ղեկավար լինելու տարիներին Լավրենտի Բերիան Խանջյանի մերձակա բազմաթիվ գործիչների հեռացնում է Հայաստանից՝ դրանց թվում նաև Աբուլյանին։ Վերջինս տեղափոխվում է ծառայության Թբիլիսի՝ որպես Անդրկովկասի ֆեդերացիայի ներքին գործերի ժողովրդական կոմիսարի տեղակալ։ Մեկ տարի անց 1935 թվականին Աբուլյանը մահանում է ավտովթարի արդյունքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Агаси Ханджян - История одного убийства | Вне Строк» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.