Արմենակյան փողոց (Երևան)
Երևանի փողոց
Արմենակյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում։ Անվանվել է ի պատիվ ազատամարտիկ-հրամանատար, հասարակական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի դահլիճում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ զոհված Արմենակ Արմենակյանի։
Արմենակ Արմենակյան | |
---|---|
Արմենակյան փողոց | |
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններ |
Սկիզբ | Մյասնիկյան պողոտա |
Ավարտ | Գարեգին Հովսեփյան, Նորքի 8-րդ փողոցների և Խանզադյան փողոցի 2-րդ նրբանցքի հանգույց |
Տվյալներ
խմբագրելՍկսվում է Մյասնիկյան պողոտայից, ձգվում դեպի հարավ-արևմուտք՝ հասնելով Գարեգին Հովսեփյան, Նորքի 8-րդ փողոցների և Խանզադյան փողոցի 2-րդ նրբանցքի հանգույց։ Նախկինում կոչվել է Ամառանոցային փողոց։
Հատող փողոցներ
խմբագրել- Արմենակյան փողոցի 1-ին անցուղի
- Խանզադյան փողոց
- Արմենակյան փողոցի 2-րդ անցուղի
Նշանակալի օբյեկտներ, հուշարձաններ
խմբագրել- Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցի
- «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն
- «Նաիրի» հյուրանոցային համալիր
- Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ
- Հայաստանում Ղազախստանի դեսպանություն
- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոց
- «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն[1]
- Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ
Պատկերասրահ
խմբագրել-
Արմենակյան և Գարեգին Հովսեփյան փողոցների խաչմերուկը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Կազմակերպությունների էջերը «Սփյուռ» տեղեկատուում(չաշխատող հղում)
Աղբյուրներ
խմբագրել- Երևանի փողոցներ. նոր անվանում, նախկին անվանում
- Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկ
- Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։