Արմավիրի հունարեն արձանագրություններ

«Արմավիրի Անահիտի տաճար» տերմինը խմբագրել

Տրվել է Մեծ Հայքի Արմավիր մայրաքաղաքի արևելյան բլրի տաճարի (կամ մեհյանի) ավերակներին։ «Արմավիրի Անահիտի տաճար» տերմինը օգտագործվել է 19-րդ դարի 80-ակն թվականներին Ռուսական կայսերական հնագիտության ընկերության (Թիֆլիսի մասնաճյուղ) կողմից տեղում՝ Արևելյան Հայաստանի Արարատյան դաշտի Արմավիր մայրաքաղաքի հնագիտական պեղումները իրականացնելու արդյունքների մասին զեկուցագրերում։ 1904 և 1991 թթ Արմավիրի տեղի բնակիչների կողմից Արմավիր բլրի գագաթի ավերակների շրջանում գտել են երեք սալիկ-արձանագրություներ[1], որին վերծանող հնագետները տվել են «Արմավիրի հունական արձանագրույթուներ»[2]` գիտական վերլլուծյան ծավալեով`«Արմավիրի Անահիտի արձանագրությունների» և «Արտավազդ Ա քարի» հունարեն արձանագրություն շուրջ։

Հունարեն արձանագրությունների հայտնաբերման տարեթվերը, գտնելու տեղը խմբագրել

Արձանագրությունները հայտնաբերվել են 1911 և 1927 թվականներին, Հայոց Արմավիր մայրաքաղաքի արևելյան բլրի հարավային լանջերից՝ Արմավիրի մարզի Արմավիր, Հայկավան և Ջրաշեն) գյուղերի վարչական շրջանի մեջ մտնող Արմավիրի բլրի՝ Ծաղկավանք կոչվող տարածքում։

Սեպագրի լեզուն և պատկանելությունը խմբագրել

Քարերից մեկն ունի 1,5 մետր բարձրություն և 1,75 լայնություն՝ մարմարե – մոխրագույն բազալտե քարի վրա փորագրված /գծանշված/ են երեք արձանագրություններ՝

  • առաջինը ութ տող,
  • երկրորդը՝ 12 տող
  • և երրորդը՝ 5 տող։

Մոսկվայից Արմավիր է հրավիրվել Ա.Յ. Սմիրնովը, որը հիմնավորել է, որ արձանագրությունները գրված էր հունարեն, տալով եզրակացություն, որ այն հայոց արքա Արտավազդ Բ ողբերգություններից մեկն է։ Ըստ ժամանակագրերի, Արտավազդ Բ արքայազնը ողբերգությունների, պատմական ստեղծագործությունների և ճառերի հեղինակ էր, ինչը հաստատվել է Արմավիրի գտածոյով։

Հունարեն երկրորդ արձանագրություն(ներ)ի հայտնաբերման տարեթիվը, գտնելու տեղը խմբագրել

1927 թվ. հնագետները Արմավիրի արևելյան բլրի վրա՝ Ծաղկավանքի զառիթապ լանջին, ինչը տաճարի ավերակներին հարող տարածքն է, գտել են հունարեն սեպագիր երկրորդ արձանագրությունը, որի վրա կար չորսը հունարեն սեպագիր արձանագրություն։ Արմավիրց գտած հունարեն սեպագրերի բովանդակությունները հրապարակվում է 1942 թվին, ըստ որի

  «Մեր առջև է մեզ համար անհայտ ողբերգության հատվածներ, որոնք առնչվում են հայոց մեջ մեծ պաշտամունք ունեցող Անահիտ աստվածուհուն»[3]։  

Գիտական բանավեճեր արձանագրությունների շուրջ խմբագրել

  • Հայ ժողովրդի պատմություն[4]։
  • Ըստ ռուս հնագետների՝ Արմավիրում հայտնաբերվել է հունական անտիկ շրջանի ողբերգություններից մեկի տեքստը(Проф. Б. Граков)։
  • Հակոբ Մանանդյանը գտնում էր, որ Արմավիրի հունարեն առաջին արձանագրության հեղինակը Արտավազդն է։
  • Գևորգ Գոյան Արմավիրում է եղել Անահիտի տաճարը։ Արձանագրություն(ներ)ը կազմում են մի ամբողջություն։ Գրվածքը բովանդակությամբ կապված է իրար, ինչի համար պոետը գրիչ է վերցրել, իսկ քարի վրա արձանագրողը` իր գործիքները, այլապես ի՞նչն է դրդել մեր ապուպապերին երեք արձանագրությունները անել մեկ քարի վրա։

Արձանագրությունների բովանդակությունը խմբագրել

Արձանագրության հեղինակը սովորեցնում է.

  ինչպես է անհրաժեշտ ապրել, որպեսզի իրենց վրա չթափվի «ռազմատենչ աստվածուհու»[Ն 1] բարկությունն ու պատիժը, որը ոչ երկիմաստորեն սպառնում է բոլոր նրանց, ովքեր չէին պահպանում իրեն գրածը։  
  Անահիտ աստվածուհին խոսում է իր անունից`«..նա է տարածում սարսափ, նրա խոսքը պարծենկոտ չէ, այլ պարունակում է ճշմարտութուն։ Աստվածուհին վերացնում... ով որ պահպանում է /վատ/ անարդար ու հիմար կանոններ, այդպես էլ գերեզման է մտնում տանջանք և աստծո կողմից ուղարկված դժբախտություն չի հասնում միայն նրանց, ովքեր լսում են աստվածուհուն։  

Հ. Մանանդյանը համաձայնվում էր ռուս գիտնականների հետ, թե արձանագրություններն ունեն

  ընծայաբերման բնույթ (պարունակում են ընծայաբերության և նվիրաբերության ցանկը.չորս ձիեր և մարտակառքեր, և մեկ ոչ մեծ նկար, որոնք տրվել են դերասաններին (բերված են հունական անուններ. հեղ.)։ Եվ որ արձանագրությունները գրված են հունարեն լեզվով, մեզ չպետք է շփոթեցնի` հայկական հասարակության բարձր խավի մեջ տարածված էր հունարեն լեզուն։
 

Գիտական բանավեճի արդյունքում Արմավիրի հունարեն արձանագրությունները ուսումնասիրող հայ և օտարազգի գիտնականները եկել են վերջանական համաձայնության.

  • ա/. 1911 թվ. գտած հունարեն արձանագրությունը հայտնաբերվել է Արմավիր հնավայրի՝ Արմավիր մայրաքաղաքի տաճարի (Ծաղկավանքի) մոտ,
  • բ/. առաջին արձանագրությունը ունի բարոյախրատական բնույթ,
  • գ/. երրորդ արձանագրությանը պարունակում է Անահիտի աստվածուհուն կատարելիք զոհաբերությունների ցանկը,
  • դ/. առաջին երկու գրությունները արված են բանաստեղծությամբ, ինչի համար էլ ռուս հնագետները այն վերագրել են Արտավազդ Բ արքային։ Հետագայում Հ. Մանանդյանը հրաժարվեց սեպագիրը վերագրել Արտավազդ Բ-ին, քանի որ դրանցում չկար Արտավազդի անունը։
  • Դրանց ստեղծման ժամանակը հետ են տանում Երվանդունի Վերջինի թագավորության տարիները, ինչը եթե ապացուցվի, ապա կարելի է ենթադրել, որ Արմավիրը ունեցել է տեղական պոետներ ու դրամատուրգներ, որոնք եղել են Արտավազդ Բ նախորդները։;

Հետևաբար, թատրոնը Հայաստանում առաջացել է ոչ թե մ.թ.ա առաջին դարի առաջին կեսին, երբ վերջապես կառուցվեց Տիգրանակերտի թատրոնը, այլ 3 և 2 դարերում,-եզրակացրել է Գ. Գոյանը։

Նշումներ խմբագրել

  1. «Ռազմատենչ աստվածուհուն»՝ Հայաստանում պաշտվող Անահիտ աստվածուհին էր։
  • Արմավիրում կատարված պեղումների ընթացքում գտնվել են թատերական դիմակներ՝հնում դերասանները հանդես են եկել միայն դիմակո'վ (և միայն այս աշխատության էջերում են առկա դերասանների դիմակների պատկերները, որոնք պահպանվում են Հայաստանի թանգարաններում)։
  • Արմավիրի հնագիտական պեղումներից հայտնաբերված թատերական դիմակների (մեդալիոններ), դրամների, սկահակների լուսանկարները, տես[5]՝:
  • տես՝ Արմավիրի հունարեն առաջին արձանագրության լուսանկարը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Болтунова, А. И. (1942) Греческие надписи Армавира. ՍՍՌՄ ԳԱ հայկական ֆիլիալ. Տեղեկագիր, № 1-2 . pp. 35-62.
  2. «2000 ЛЕТ АРМЯНСКОГО ТЕАТРА Том первый:Театр древней Армении» (PDF). hayasanews.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. Георг Гоян. «2000 ЛЕТ АРМЯНСКОГО ТЕАТРА»
  4. Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1. Խմբ. կոլ.ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971:
  5. «Սուրիկ Ասմարյան /Արմավիր, Армавир, Armavir/ : Թատերական դիմակներ /մեդալիոներ/ գտած Արմավիրի թատրոնի տարածքից». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
  6. «Սուրիկ Ասմարյան /Արմավիր, Армавир, Armavir/ : Արմավիրի «Արտավազդ Բ արձանգրությունը»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.