Արման Ղուշչյան

կոմպոզիտոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուշչյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արման Ղուշչյան (մարտի 14, 1981(1981-03-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, մանկավարժ, Դ․ Շոստակովիչի անվան մրցույթի հաղթող (Մոսկվա, 2006), «Pre-Art» 3-րդ միջազգային մրցույթի երկրորդ մրցանակակիր (Ցյուրիխ, 2007)։ Շվեյցարիայի Ֆեդերալ և DAAD կրթաթոշակների հաղթող է[2]։

Արման Ղուշչյան
Ծնվել էմարտի 14, 1981(1981-03-14)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա և Բազելի երաժշտական ակադեմիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքarmangushchyan.com

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1981 թվականին մարտի 14-ին, Երևանում[3]։ 2005 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան` Ռոման Լեդենյովի դասարանը։ 2006-2008 թվականներին սովորել է Բազելի երաժշտական ակադեմիայում` Ռոլանդ Մոզերի կոմպոզիցիա դասարանում, Գեորգ Ֆրիդրիխ Հաասի գործիքավորում և էրիկ Օնյայի էլեկտրոնային երաժշտություն դասարաններում։ 2010-2012 թվականներին կատարելագործվել է Դրեզդենի երաժշտական համալսարանում` Մարկ Անդրեյի (կոմպոզիցիա) և Ֆրանց Մարտին Օլբրիշի (էլեկտրոնային երաժշտություն) ղեկավարությամբ։ 2008-2013 թվականներին համոնիա, գործիքավորում և կոմպոզիցիա է դասավանդել Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոսերվատորիայում։ 2011-2012 թվականներին եղել է կոմպոզիտոր Մարկ Անդրեի ասիստենտը` դասավանդելով Դրեզդենի երաժշտական բարձրագույն դպրոցում։ Շվեյցարիայի Ֆեդերալ և DAAD կրթաթոշակների հաղթող է։ 2010-2011 թվականներին բնակվել է Ռիխարդ Վագների մշակութային տանը (անգլ.՝ Richard-Wagner-Stätten)` Դրեզդենի մերձակայքում։ Նրա ստեղծագործությունների մի մասը հրատարակվում է ֆրանսիական «Le Chant du Monde» երաժշտական հրատարակչությունում։ 1993 թվականից բնակվում է Մոսկվայում[4]։

Մրցանակներ խմբագրել

Դարձել է մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր

  • Դ.Շոստակովիչի անվան մրցույթ (Մոսկվա, 2006թ.),
  • «Pre-Art» 3-րդ միջազգային մրցույթի երկրորդ մրցանակ (Ցյուրիխ, 2007թ.)

Ստեղծագործություններ խմբագրել

Նվագախմբային խմբագրել

  • Yevét, մեծ նվագախումբ (70 կատարող), 2008
  • Կամերային սիմֆոնիա «Օբրենի», մենակատարների անսամբլ (16 կատարող), 2005 թ., Լրամշակված 2007 թ
  • Metanoia, մեծ նվագախումբ (91 կատարող), 2005
  • Matean, կամերային նվագախումբ (5 փայտե հողմ, ֆրանսիական եղջյուր, տավիղ, տիմպանի, 15 լար), 2003
  • Կամերային երաժշտություն
  • Nihil sive, ֆլեյտա, հոբոյ, ակորդեոն, կոնտրաբաս, 2007
  • Երաժշտություն չորս լարով։ Կոմպոզիցիա I, ջութակ, 2006
  • Տխուր լանդշաֆտներ, ֆլեյտա, հոբոյ, կլառնետ (+ բաս կլարնետ), 2004
  • Solo, 8 թավջութակ, 2003
  • Տրիպտիխ, 2 շեփոր in B, 2001
  • A Posteriori, շեփոր in B/in C, շեփոր in B,Ֆրանսիական եղջյուր, տրոմբոն, շեփոր, 2001
  • Լարային քառյակ, 2001
  • Երեք հայկական երգ (3 կտոր Կոմիտասի թեմաներով), ֆլեյտա, ալտ, 1999 թ.(նաև ֆլեյտայի, ջութակի, 2005 թ. տարբերակներ. ֆլեյտա, թավջութակ, 2005)

Ձայնային խմբագրել

Օրգանի համար խմբագրել

  • Ֆանտազիա 2002

Ստեղծագործությունները կատարվում են խմբագրել

Փառատոներ խմբագրել

  • Մոսկվայի «Աշուն» (2004-2005թ., 2009-2011թ.)
  • Մոսկովյան «Ֆորում» (2003թ.)
  • «ISCM World New Music Days» (2004թ., Շվեյցարիա)
  • Կիևի երաժշտական փառատոն (2009թ., Ուկրաինա)
  • «Tonkünslerfest Zürich» (2007թ.)
  • «Convergence» (2010թ. և 2013թ., Թբիլիսի)
  • «Culturescapes: Moskau» (2012թ., Բազել)
  • «Նոր երաժշտության 2 օր և 2 գիշեր» (2013թ., Օդեսսա)

Կատարողներ խմբագրել

  • Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախումբ
  • Բազելի սիմֆոնիկ նվագախումբը
  • Ռուսաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
  • Մոսկվայի ժամանակակից երաժշտության անսամբլ
  • Պ.Չայկովսկու անվան սիմֆոնիկ մեծ նվագախումբ
  • Դրեզդեն Սիմֆոնիետտա
  • «Ֆոնիքս» անսամբլ
  • «Convergence» անսամբլ
  • «Pre-Art» անսամբլ
  • «Courage» անսամբլ

Դիրիժորներ խմբագրել

  • Յուրգեն Հեմպել
  • Էկկեհարդ Կլեմ
  • Յուրգ Հեննեբերգեր

Մենակատարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://musicofarmenia.com/hy/armangushchyan
  2. «Лекторий ММОМА. Бесплатная онлайн-трансляция лекции Армана Гущяна «Музыка и пространство. Выходы на территории других искусств» / События на TimePad.ru». mmoma.timepad.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «Биография Arman Gushchyan». Last.fm (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. cultural; cultural. «Արման Ղուշչյան». cultural.am (armenian). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել