Արման Սերգեյի Աղաջանյան (դեկտեմբերի 13, 1973(1973-12-13)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, երգիչ։

Արման Աղաջանյան
Ծնվել էդեկտեմբերի 13, 1973(1973-12-13)[1] (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Հայաստանի Երգի պետական թատրոն
Մասնագիտություներգիչ և կինոռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 13-ին[2], Երևանում։ Եղել է ընտանիքի հինգերորդ զավակը։ 1989 թվականին ավարտել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիան։ 1990-1995 թվականներին աշխատել է նույն թատրոնում՝ որպես դերասան։ 1992-1997 թվականներին սովորել է ջազ քոլեջում, միաժամանակ՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կինոռեժիսուրայի բաժնում։ Ուսանել և աշխատել է նաև Հայաստանի Երգի պետական թատրոնում։

Ձայնագրել և թողարկել է երկու ձայնասկավառակ՝ որպես «Կասկադ ֆոլկ եռյակ» խմբի անդամ և մեկ անհատական ձայնասկավառակ՝ հայ երգարվեստի լավագույն ներկայացուցիչների մասնակցությամբ։ Որպես ռեժիսոր արտադրել է ավելի քան երեսուն երաժշտական և գովազդային հոլովակ։ 1997 թվականից տեղափոխվել և բնակություն է հաստատել ԱՄՆՆյու Յորք քաղաքում, իսկ 2003 թվականից տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ մինչ այսօր զբաղվում է կինեմատոգրաֆիայով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ԱՐՄԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ
  2. «Arman Aghajanyan discography». RateYourMusic. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել