Արմանդո Իցո

իտալացի ֆուտբոլիստ

Արմանդո Իցո (իտալ.՝ Armando Izzo, մարտի 2, 1992(1992-03-02)[1][2][3], Նեապոլ, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տորինոյի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։

Արմանդո Իցո
Armando Izzo
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 2, 1992(1992-03-02)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Նեապոլ, Իտալիա
Հասակ 183 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Տորինո
Համար 5
Պատանեկան կարիերա
2005-2006 Իտալիա Սկամպիա
2006-2011 Իտալիա Նապոլի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2012 Իտալիա Նապոլի 0 (0)
2011-2012   Իտալիա Տրիեստինա 13 (1)
2012-2014 Իտալիա Ավելինո 58 (2)
2014-2018 Իտալիա Ջենոա 98 (2)
2018-ներկա Իտալիա Տորինո 56 (5)
Ազգային հավաքական
2019-ներկա Իտալիա Իտալիա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 17-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 17-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Նապոլի խմբագրել

Իցոն Նապոլիի ակադեմիայի սան է։ 2011 թվականի հուլիսի 1-ին նա վարձավճարով միացավ Տրիեստինային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 7-ին՝ Իտալիայի գավաթի Վոգհերայի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը Սերիա C-ում անցկացրեց սեպտեմբերի 4-ին՝ ՖերալպիՍալոյի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 23-ին՝ Պորտոգրուարոյի դեմ խաղում[7]։ Ձմռանը Իցոն վերադարձավ Նապոլի՝ Տրիեստինայի կազմում անցկացրած 16 հանդիպումներից հետո։

Ավելինո խմբագրել

2012 թվականի հունվարի 31-ին Իցոն համատեղ սեփականության գործարքով տեղափոխվեց Ավելինո[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 25-ին՝ Կարպիի դեմ խաղում[9]։ Ապրիլի 22-ին Իցոն հեռացվեց խաղադաշտից Պավիայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 57-րդ րոպեին[10]։ Մայիսի 6-ին նա կարմիր քարտ ստացավ Տարանտոյի դեմ խաղում՝ հեռացվելով խաղադաշտից հանդիպման ավելացված ժամանակում[11]։ Իր առաջին մրցաշրջանում Ավելինոյի կազմում իտալացին անցկացրեց 6 հանդիպում։

Իր առաջին գոլը Ավելինոյի կազմում Իցոն խփեց 2013 թվականի փետրվարի 9-ին՝ Բարլետայի դեմ խաղում[12]։ 2012-13 մրցաշրջանում իտալացին ակումբի հետ հաղթեց Սերիա C-ն՝ տեղափոխվելով Իտալիայի երկրորդ դիվիզիոն։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում Իցոն անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 24-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նովարայի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի մարտի 7-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[14]։ Ավելինոյի կազմում Իցոն անցկացրեց 64 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Ջենոա խմբագրել

2014 թվականի հուլիսի 14-ին Իցոն միացավ Ջենոային[15][16]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 24-ին՝ փոխարինելով Ալեանդրո Ռոզիին Իտալիայի գավաթի Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում[17]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց հոկտեմբերի 5-ին՝ փոխարինելով Մաքսիմ Լեստենին Պարմայի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը Ջենոայի կազմում խփեց 2015 թվականի հունվարի 11-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[19]։ Մայիսի 31-ին Իցոն հեռացվեց խաղադաշտից Սասուոլոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 72-րդ րոպեին[20]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[21]։

2015 թվականի սեպտեմբերի 20-ին Իցոն հեռացվեց խաղադաշտից Յուվենտուսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 44-րդ րոպեին[22]։ 2016 թվականի մարտի 13-ին նա գոլային փոխանցում տվեց Ալեսիո Չերչիին Տորինոյի դեմ խաղում՝ օգնելով Ջենոային հաղթել 3-2 հաշվով[23]։ Ապրիլի 16-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Կարպիի դեմ խաղում[24]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով Իցոն անցկացրեց 2017 թվականի մարտի 18-ին՝ Միլանի դեմ խաղում[25]։ Հոկտեմբերի 25-ին՝ Նապոլիի դեմ խաղում իտալացին իր երկրորդ գոլը խփեց Սերիա A-ում[26]։ Ջենոայի կազմում Իցոն անցկացրեց 101 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Տորինո խմբագրել

2018 թվականի հուլիսի 4-ին Իցոն 8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Տորինո[27][28][29]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Կոզենցայի դեմ խաղում[30]։ Իր առաջին գոլը Տորինոյի կազմում խփեց նոյեմբերի 4-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[31]։ 2019 թվականի հունվարի 27-ին Իցոն խփեց Ինտեր Միլանի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[32][33]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Դեբրեցենի դեմ խաղում[34]։ Իր առաջին գոլը եվրոգավաթներում խփեց օգոստոսի 1-ին՝ Եվրոպայի Լիգայի Դեբրեցենի դեմ պատասխան խաղում[35]։ Սեպտեմբերի 1-ին Իցոն գոլ խփեց Ատալանտայի դեմ խաղում՝ օգնելով Տորինոյին հաղթել 3-2 հաշվով[36][37]։

Միջազգային կարիերա խմբագրել

Իտալիայի ազգային հավաքական Իցոն առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերի 5-ին՝ Լիխտենշտայնի և Գերմանիայի դեմ խաղերի համար[38][39][40], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[41][42]։ Հաջորդ անգամ նա հավաքական հրավիրվեց 2019 թվականի մարտին՝ Ֆինլանդիայի և Լիխտենշտայնի դեմ խաղերի համար[43][44][45]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում Իցոն նշեց մարտի 26-ին՝ փոխարինելով Լեոնարդո Բոնուչիին Լիխտենշտայնի դեմ խաղում[46][47]։

Պայմանավորված խաղեր խմբագրել

2016 թվականի մայիսի 23-ին Իցոն 2 թիմակիցների հետ առնվեց քննության տակ՝ 2014 թվականի մայիսի 17-ի՝ Մոդենա-Ավելինո (1-0)[48] և մայիսի 25-ի՝ Ավելինո-Ռեջինա (3-0)[49] խաղերի ելքերը փոխելու մեջ ներգրավվելու համար[50][51]։ 2017 թվականի մարտի 3-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Իցոյի համար դատարանից պահանջեց 6 տարվա արգելք ֆուտբոլից և 20.000 դոլարի տուգանք[52][53][54]։ Ապրիլի 12-ին դատարանի որոշմամբ Իցոն ստացավ 18 ամսվա արգելք ֆուտբոլից և 50.000 դոլարի տուգանք[55][56][57][58]։ Մայիսի 19-ին արգելքը կրճատվեց մինչև 6 ամիս, իսկ տուգանքը դարձավ 30.000[59][60][61]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[62]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տրիեստինա (վարձավճար) 2011–12 Սերիա C 13 1 3 0 16 1
Ավելինո 2011–12 6 0 0 0 6 0
2012–13 22 1 2 0 24 1
2013–14 Սերիա B 30 1 4 0 34 1
Ընդհանուր 58 2 6 0 0 0 0 0 64 2
Ջենոա 2014–15 Սերիա A 20 1 1 0 21 1
2015–16 33 0 1 0 34 0
2016–17 29 0 1 0 30 0
2017–18 16 1 0 0 16 1
Ընդհանուր 98 2 3 0 0 0 0 0 101 2
Տորինո 2018–19 Սերիա A 37 4 2 0 39 4
2019–20 19 1 0 0 5 2 24 3
Ընդհանուր 56 5 2 0 5 2 0 0 63 7
Կարիերայի ընդհանուր 225 10 14 0 5 2 0 0 244 12

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[62]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 3 0
Ընդհանուր 3 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Armando_Izzo
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Italy - A. Izzo - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. «US Triestina - AC Voghera, Aug 7, 2011 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. «US Triestina - Feralpisalò, Sep 4, 2011 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  7. «Portogruaro Calcio ASD - US Triestina, Oct 23, 2011 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  8. «Calciomercato: Armando Izzo è dell'Avellino |». archive.is. 2014 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  9. «Carpi FC 1909 - Calcio Avellino SSD, Feb 25, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  10. «Calcio Avellino SSD - FC Pavia 1911, Apr 22, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  11. «Calcio Avellino SSD - Taranto FC 1927, May 6, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  12. «Barletta 1922 - Calcio Avellino SSD, Feb 9, 2013 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  13. «Calcio Avellino SSD - Novara Calcio 1908, Aug 24, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  14. «FC Empoli - Calcio Avellino SSD, Mar 7, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  15. «Genoa, preso il difensore Izzo dall'Avellino a titolo definitivo». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  16. «Cessioni Avellino: Armando Izzo firma con il Genoa». Avellino-Calcio.it (իտալերեն). 2014 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  17. «SS Virtus Lanciano - Genoa CFC, Aug 24, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  18. «Parma Calcio 1913 - Genoa CFC, Oct 5, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  19. «Inter Milan - Genoa CFC, Jan 11, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  20. «US Sassuolo - Genoa CFC, May 31, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  21. «Armando Izzo | Football Stats | Torino | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  22. «Genoa CFC - Juventus FC, Sep 20, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  23. «Genoa CFC - Torino FC, Mar 13, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  24. «Carpi FC 1909 - Genoa CFC, Apr 16, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  25. «AC Milan - Genoa CFC, Mar 18, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  26. «Genoa CFC - SSC Napoli, Oct 25, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  27. «Official: Torino sign Izzo | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  28. «Official: Torino sign Izzo». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  29. «OFFICIAL - Torino sign Armando IZZO from Genoa». GhanaSoccernet. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  30. «Torino FC - Cosenza Calcio, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  31. «UC Sampdoria - Torino FC, Nov 4, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  32. «Torino FC - Inter Milan, Jan 27, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  33. «Torino vs. Inter: Official lineups and live updates». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  34. «Torino FC - Debreceni VSC, Jul 25, 2019 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  35. «Debreceni VSC - Torino FC, Aug 1, 2019 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  36. «Atalanta BC - Torino FC, Sep 1, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  37. «Atalanta 2-3 Torino: results, summary and goals». AS.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  38. «Italy: Izzo and Gagliardini replace injured Marchisio». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  39. «Marchisio out of Italy squad | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  40. «Marchisio leaves Italy squad due to injury». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  41. «Liechtenstein - Italy, Nov 12, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  42. «Italy - Germany, Nov 15, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  43. «Italy news: Balotelli misses out on Italy squad despite resurgent Marseille form | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  44. «Pellegrini named in Italy squad for Euro 2020 qualifiers». FotMob. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  45. Sport, Press Association. «Serie A news: Mario Balotelli is snubbed from latest Italy squad, despite excellent Marseille form - Sport360 News». sport360.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  46. «Italy - Liechtenstein, Mar 26, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  47. «Euro 2020: Italy hit Liechtenstein for six | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  48. «Modena FC 2018 - Calcio Avellino SSD, May 17, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  49. «Calcio Avellino SSD - Urbs Reggina 1914, May 25, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  50. «Izzo investigated in fixing scandal | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  51. «Another match-fixing scandal shakes Italian football, Serie A defender under investigation». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  52. «Izzo six-year ban next week? | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  53. «Genoa's Izzo faces potential six-year ban in match-fixing scandal». Mail Online. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  54. «Genoa defender Izzo could get 6-year ban for match-fixing». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  55. «Genoa's Izzo gets 18-month ban in fixing probe». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  56. «Izzo receives 18-month ban | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  57. «Genoa defender Armando Izzo given 18-month ban for match-fixing». Mail Online. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  58. «Genoa defender Armando Izzo banned for 18 months following match-fixing charges». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  59. «Genoa defender Armando Izzo has ban and fine for match-fixing reduced». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  60. «Izzo sentence reduced to six months | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  61. Editorial, Reuters. «Italian appeal court reduces defender Izzo's ban for match-fixing». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  62. 62,0 62,1 «Armando Izzo». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել