Ապրիլի 24-ին Արաբական 30 հազարանոց զորքը, Ամր իբն Իսմայիլ զորապետի գլխավորությամբ Արճեշի ճակատամարտից հետո ներխուժել է Բագրևանդ գավառը՝ բանակելով Արձնի գյուղի մոտ, Արածանիի ափին։ Հայկական 5 հազարանոց զորքը, Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարությամբ, թողնելով Կարին քաղաքի պաշարումը, Բասենի վրայով մտել է Բագրևանդ և, անցնելով Արածանին, թշնամու հետ ունեցել առաջին փոքրիկ ընդհարումը։ Ապրիլի 25-ին՝ արևածագին սկսվել է ճակատամարտը։ Սկզբում հայերը փախուստի են մատնել արաբներին, սակայն վերջիններս, օգնության հասած զորքով հակահարձակման են անցել և պարտության մատնել հայերի՝ գերազանցապես ռամիկներից բաղկացած զորքը[1]։
«Ղևոնդ, Պատմություն», թարգմ. Արամ Տեր-Ղևոնդյանի, Երևան, 1982, էջ 118-121.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 86)։