Արհեստական ընտրություն

дв

Արհեստական ընտրություն, ընտանի կենդանիների և կուլտուրական բույսերի նոր ցեղերի ու տեսակների ստացման կոմպլեքս եղանակներ։

Բույսերի արհեստական ընտրություն արդյունքում առաջացած ժամանակակից եգիպտացորենի սորտը

Տեսություն խմբագրել

Արհեստական ընտրության տեսությունը տվել է Չ․ Դարվինն իր էվոլյուցիոն ուսմունքում։ Հակառակ բնական ընտրության, արհեստական ընտրության նպատակն է ամրացնել ոչ թե տվյալ օրգանիզմին օգտակար հատկությունները, այլ այն հատկությունները, որոնք պետք են մարդուն (օրինակ՝ խոշոր եղջերավոր անասունների կաթնատվությունը, մսատվությունը ձիերի արագաշարժությունը, ուժը, թռչունների ձվատվությունը, մսատվությունը, երգեցողությունը

Սելեկցիա խմբագրել

Արհեստական ընտրության հիմքում ընկած է փոփոխականությունը։ Մարդը, կենդանիների ու բույսերի մեջ ամրապնդելով և ուժեղացնելով իրեն հետաքրքրող հատկանիշները, ստացել է նոր ցեղեր ու տեսակներ։ Ընտանի տեսակների բազմազանությունը պայմանավորված է մարդու գիտակցական վերաբերմունքով և հաստատում է արհեստական ընտրության ստեղծագործական դերը։

Դարվինն ընտանի տեսակների ստացման վերաբերյալ գիտելիքներն ու մեթոդներն ամփոփեց տեսականորեն մշակված և փաստերով հիմնավորված մի համակարգում, որը դարձավ սելեկցիայի հիմքը։

Տեսակներ խմբագրել

Դարվինը տարբերել է արհեստական ընտրության 2 եղանակ՝

  • անգիտակից
  • մեթոդական։

Անգիտակից ընտրություն խմբագրել

Մարդկային հասարակության զարգացման վաղ էտապներում մարդը, նպատակ ունենալով բարելավել կամ ստեղծել նոր տեսակ, իր տնտեսական շահերից ելնելով պահպանել է տվյալ կենդանիներից և բույսերից ավելի մթերատուներին և պիտանիներին, վերացրել նրանց վատ հատկանիշները։ Դա արհեստական ընտրության պարզ ձևն է՝ չգիտակցված ընտրությունը, որն ընթանում է դանդաղ, երկարատև է, տարերային։

Մեթոդական ընտրություն խմբագրել

Մեթոդական ընտրության բնորոշ գիծը նպատակասլացությունն է մարդն իր առջև խնդիր է դնում լավացնել ցեղը իր ցանկացած ուղղությամբ կամ ստեղծել նորը։ Այդ նպատակով խաչասերման համար ընտրվում են ծնողական զույգեր, որոնց մեջ սելեկցիոներին հետաքրքրող հատկություններն ավելի ցայտուն են արտահայտված (նույնպիսի ընտրություն կատարվում է և հաջորդ սերունդներում

Մեթոդական ընտրությանը մարդը դիմել է նոր ցեղերի ու տեսակների ստացման օրենքները ճանաչելուց հետո։ Մեթոդական արհեստական ընտրությունը ավելի արագ է ընթանում, դրա միջոցով են ստեղծվում համարյա բոլոր կուլտուրական բույսերի տեսակներն ու ընտանի կենդանիների ցեղերը։

Գրականություն խմբագրել

  • Воронцов Н.Н., Сухорукова Л.Н. Эволюция органического мира. — М.: Наука, 1996. — С. 52-55. — ISBN 5-02-006043-7
  • Грин Н., Стаут У., Тейлор Д. Биология. В 3 томах. Том 2. — М.: Мир, 1996. — С. 291-294. — ISBN 5-03-001602-3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 80