Արհեստական բանականությունը հոգեբանությունում

Արհեստական բանականությունը հոգեբանությունում արտահայտությունը օգտագործվում է նկարագրելու համար այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են հոգեբանության մեջ և որոշ գործընթացներում փոխարինում են հոգեբաններին։

Պատմություն խմբագրել

 
Երկխոսություն ELIZA չատբոտի և օգտատիրոջ միջև[1]

ELIZAառաջին բանավոր խոսք մշակող համակարգչային ծրագիրն է, ստեղծվել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի արհեստական բանականության լաբորատորիայում Ջոզեֆ Վեյցենբաումի կողմից 1964-1966 թվականներին։ Վեյցենբաումի գլխավոր նպատակն էր՝ ցույց տալ, որ հաղորդակցությունը մարդու և համակարգչի միջև մակերեսային է։ Ի հակադրություն Վեյցենբաումի կարծիքի՝ մի շարք գիտնականներ հավատում էին, որ ELIZA-ն կարող է դրականորեն ազդել հոգեբանական հիվանդություններ ունեցող մարդկանց վրա, ինչը և ապացուցվեց առաջին օգտագործողների դրական արձագանքով։ ELIZA-ն նաև առաջին համակարգչային ծրագրերից է, որը կարողացել է հաղթահարել Թյուրինգի թեստը։

Կիրառություն խմբագրել

Ճանաչողական հոգեբանությունը փորձում է հասկանալ ճանաչողության բարդությունը հետազոտության, փորձարկման և մարդկային ուղեղի կողմից գործընթացների ընկալման մոդելների կառուցման միջոցով (Zivony, 2019):

Արհեստական բանականությունը և ճանաչողական հոգեբանությունը ունեն նմանատիպ նպատակներ՝ հասկանալ բանական վարքագծի բնույթը։ Առաջինը փորձում է կառուցել նման գործընթացներ՝ օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ։

Չնայած հաշվողական մոդելավորումը և արհեստական բանականությունը ունեն տարբերություններ, դրանք երկուսն էլ արժեքավոր մոտեցումներ են բանական մտածողության բնույթը հասկանալու և ճանաչողական հոգեբանության աճող ոլորտի վերաբերյալ պատկերացումներ տրամադրելու համար։

Հաշվողական մոդելավորումը ներառում է համակարգիչների ծրագրավորում՝ մարդու ճանաչողական գործառույթների մոդելավորման կամ նմանակման համար (Eysenck & Keane, 2015): Մյուս կողմից, արհեստական ինտելեկտի հիմքում ընկած գործընթացները, որպես կանոն, նմանություն չունեն մարդու ուղեղի կողմից օգտագործվող մեխանիզմներին։

Արհեստական բանականության նպատակն է ստանալ արդյունք, որը բանական է, և ամենևին պարտադիր չէ, որ այդ գործընթացները ֆունկցիոնալորեն նման լինեն մարդու ուղեղում տեղի ունեցող գործընթացներին։

Այնուամենայնիվ, կա մեկ կոնկրետ մոդել, որը կամրջում է երկու մոտեցումների միջև եղած բացը՝ կոնեկցիոնիզմ։ Կոնեկցիոնիզմը ի սկզբանե ոգեշնչվել է ուղեղի ներսում գոյություն ունեցող նեյրոնների ցանցից։ Կոնեկցիոնիստական մոդելները սովորաբար բաղկացած են պարզ միավորների փոխկապակցված ցանցերից, որոնք ցուցադրում են ուսուցում և մոդելային ճանաչողություն՝ առանց հստակ կանոնների (Eysenck & Keane, 2015):

Թեև ուղեղը կարելի է բնութագրել որպես խիստ բարդ նեյրոնային ցանց, և կապակցական մոդելները հաջողությամբ մոդելավորել են մարդու ուղեղում կատարվող գորխընթացներին նման գործընթացներ (օրինակ՝ դեմքի ճանաչումը), դեռևս պարզ չէ, թե արդյոք նման մոդելները բացատրում են մարդու ճանաչողությունը։

Այնուամենայնիվ, խորը նեյրոնային ցանցերը, ոգեշնչված ճանաչողական հոգեբանության տեսություններից և մեթոդներից, որոշակի հաջողություն են ունեցել բացատրելու, թե ինչպես են երեխաները սովորում առարկաների անվանումները և ծառայում են բազմաթիվ առարկաներից գիտելիքների և փորձի համադրման առավելությունների հիանալի օրինակ[2]։

Պրոֆեսիոնալ կիրառման մասնավոր դեպքեր խմբագրել

Watson Health խմբագրել

Watson HealthIBM-ի հասանելի վերլուծական գործիքներից է ստեղծված 2020 թվականին։ Այն հագեցած է բժշկական գրականությամբ, ծառայում է որպես և՛ խորհրդատու, և՛ բժշկական փորձագետ։

Այս համակարգի նպատակն է մի տեղում հավաքել տվյալները, տեխնոլոգիան և փորձառությումը և դրա շնորհիվ փոխարինել կամ օժանդակել ֆիզիկական և հոգևոր առողջությանը, կատարել ախտորոշումներ և առաջարկել բուժումներ։

RP-VITA խմբագրել

RP-VITA (Remote Presence Virtual + Independent Telemedicine Assistant) ռոբոտը ընդունվել է ԱՄՆ-ի սննդի և դեղերի վարչության կողմից։ Այն ապահովում է հեռավար հաղորդակցություն առողջապահության ոլորտի աշխատակիցների և հիվանդների միջև, վերահսկում է հիվանդի բարեկեցությունը և ունի թույլտվություն ուսումնասիրելու նրա վերաբերյալ բժշկական գրառումները։ Համակարգը բազմաոլորտային է․ օգտագործվում է հոգեբանական, նյարդաբանական, սրտանոթային և ինտենսիվ խնամքի զննման և գնահատման մեջ[3]։

Հավելվածներ խմբագրել

Woebot խմբագրել

Woebot բջջային հավելվածը առաջարկում է օգտատիրոջը մտորել որոշակի իրավիճակների շուրջ՝ օգտագործելով Կոգնիտիվ-վարքային թերապիայից ոգեշնչված գործիքներ։ Տրամադրությունը վերահսկող գործիքը ցույց է տալիս օրերի և շաբաթների ընթացքում դրական փոփոխությունները։ Woebot-ը հանդիսանում է Google Play-ի 2019 թվականի մրցանակաբաշխության հաղթողը։

Հասանելի է Google Play Store-ում[4] և Apple App Store-ում[5]։

Replika խմբագրել

Replika-ն արհեստական բանականությամբ սնուցվող chatbot է, որը օգտատիրոջ հետ ստեղծում է էմոցիոնալ կապ և վիրտուալ ընկերություն, օգնում է հաղթահարել դեպրեսիան, անհանգստությունը և դժվար ժամանակները։

Հասանելի է Google Play Store-ում[6] և Apple App Store-ում[7]։

Biobase խմբագրել

Biobase-ը օգտագործում է արհեստական բանականությունը մի շարք մտավոր գործութունեությանը վերաբերող թեստերի միջոցով սթրեսի մակարդակը գրանցելու և վերահսկելու համար։ Այն գրանցում և տեղեկացնում է, թե երբ է սթրեսը ամենաբարձր մակարդակին եղել և առաջարկում է համապատասխան հանգստացնող վարժություններ։

Happify խմբագրել

Happify-ը կազմակերպում է ինտերակտիվ գործողություններ, որոնցից մի քանիսը խաղեր են, և այլ վարժություններ՝ Աննա անունով թվային մարզչի օգնությամբ։ Այս տարի հավելվածը ներմուծեց "adherence fidelity" գործառույթը , որի համար խրախուսանք ստացավ։ Այս ֆունկցիան օգտագործում է բնական լեզվի մշակումը, որպեսզի հայտնաբերի՝ երբ է օգտատերը կորցնում աշխատելու մոտիվացիան և նրբանկատորեն առաջնորդում է նրան։ Happify-ը օգնել է հասնել առավելագույն առողջական արդյունքների։

Հասանելի է Google Play Store-ում[8] և Apple App Store-ում[9]։

Ginger խմբագրել

Ginger հավելվածը հավաքում է օգտատերերի վարքագծի տվյալները՝ վերջինիս խոսքի, քնի կամ մարզվելու տևողության միջոցով և այդ տվյալների մշակման արդյունքում կազմում է օգտատիրոջ հոգեկան առողջության մասին պատկերացում։ Հիմնվելով դրա վրա՝ հավելվածն ապահովում է բարձրորակ վարքագծային առողջապահական խնամքի հասանելիություն՝ իրենց փորձագիտական մարզիչների, թերապևտների և հոգեբույժների թիմը հզորացնելով մեքենայական ուսուցման և AI տեխնոլոգիայով։ COVID-19-ի սկսվելուն պես հավելվածը սկսեց տրամադրել անվճար վարքագծային առողջության ուսուցում առաջնագծում աշխատողներին, COVID-19 ներծրագրային ռեսուրսները դարձրեց բոլորին հասանելի։

Հասանելի է Google Play Store-ում[10]։

Գիտական աստիճաններ խմբագրել

  • Computational Neuroscience, Cognition and AI MSc[11]՝ Նոթինգհեմի համալսարան, Հոգեբանության դպրոց, Միացյալ Թագավորություն։ Այս միջառարկայական ծրագիրը միավորում է տարրեր հոգեբանությունից, մաթեմատիկայից և համակարգչային գիտությունից։
  • Digital Health MSc[12]՝ Բորնմուտի համալսարան, Միացյալ Թագավորություն, Գիտության և տեխնոլոգիայի ֆակուլտետ։ Սովորեցնում է ուսանողներին՝ ինչպես պերսոնալիզացնել և խթանել «թվային առողջապահությունը» չատբոտների, կրվող տեխնոլոգիայի և համացանցի միջոցով։
  • Artificial Intelligence: Cognitive Science MSc[13]՝ Ամստերդամի ազատ համալսարան, Նիդերլանդներ, Գիտությունների ֆակուլտետ։ Այս մագիստրոսական կուրսը ուղեղի և ճանաչողության ուսումնասիրության նպատակով օգտագործում է միջառարկայական մոտեցում ։ Հետազոտողները և անձնակազմը ընտրված են հոգեբանության, արհեստական բանականության, մաթեմատիկայի, փիլիսոփայության և նյարդաբանության մասնագետներից։
  • Cognitive Science BSc[14]՝ Կարնեգի Մելոն համալսարան, Փենսիլիվանիա, Միացյալ Նահանգներ։ Այս միջառարկայական կուրսը համատեղում է հոգեբանությունը, արհեստական բանականությունը, նյարդաբանությունը և փիլիսոփայությունը և ունի այս ամենը միավորող մեկ նպատակ՝ հասկանալ բանականությունը։
  • Cognitive Science in Education, BSc, MA, and PhD[15]՝ Կոլումբիայի համալսարան, Նյու Յորք, Միացյալ Նահանգներ։ Տարբեր՝ բակալավրի, մագիստրոսի և դոկտորի մակարդակներում ուսումնասիրում է ճանաչողական մեխանիզմները, որոնք հիմք են դնում մտածողությանը և սովորելուն։ Նրանց նպատակն է՝ զարգացնել կրթական պրակտիկան և ձևավորել նորարարական մեթոդներ՝ հիմնված նոր տեխնոլոգիաների վրա։

Եզրահանգում խմբագրել

Ավելի ճշգրիտ ախտորոշումների, նորարարական մոտեցումների և արագ արձագանքման շնորհիվ արհեստական բանականությունը օրեցօր ավելի է ամրապնդում իր դիրքերը առողջապահության և մասնավորապես հոգեբանության ոլորտում։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Build software better, together». GitHub (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. Ritter, Samuel; Barrett, David G. T.; Santoro, Adam; Botvinick, Matt M. (2017 թ․ հունիսի 29). «Cognitive Psychology for Deep Neural Networks: A Shape Bias Case Study». arXiv:1706.08606 [cs, stat].
  3. «RP-VITA Robot Extends Specialized Medical Care». MedTech Boston (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. «Woebot: your self-care expert in CBT & mindfulness – Apps on Google Play». play.google.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. «‎Woebot: Your Self-Care Expert». App Store (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «Replika: My AI Friend – Apps on Google Play». play.google.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. «‎Replika - Virtual AI Friend». App Store (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. «Happify - Apps on Google Play». play.google.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. «‎Happify: for Stress & Worry». App Store (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  10. «Ginger Emotional Support - Apps on Google Play». play.google.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. «Computational Neuroscience, Cognition and AI MSc - University of Nottingham». www.nottingham.ac.uk. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  12. «MSc Digital Health». www.bournemouth.ac.uk (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  13. «Master's Artificial Intelligence». Vrije Universiteit Amsterdam (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  14. University, Carnegie Mellon. «Bachelor of Science in Cognitive Science - Department of Psychology - Dietrich College of Humanities and Social Sciences - Carnegie Mellon University». www.cmu.edu (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  15. «Cognitive Science in Education | Human Development | Teachers College, Columbia University». Teachers College - Columbia University (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.