Արկուա Պետրարկա (իտալ.՝ Arquà Petrarca), քաղաք Իտալիայում, գտնվում է Վենետո մարզի Պադովա գավառում[2]։

Բնակավայր
Արկուա Պետրարկա
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես12,52 կմ²
ԲԾՄ80 մետր
Բնակչություն1810 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0429
Փոստային դասիչ35032
Ավտոմոբիլային կոդPD
Պաշտոնական կայքcomune.arqua.pd.it
Արկուա Պետրարկա (Իտալիա)##
Արկուա Պետրարկա (Իտալիա)

Բնակչությունը կազմում է 1876 մարդ[3], բնակչության միջին խտությունը 156 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 12 կմ²։ Փոստային ինդեքս՝ 35032։ Հեռախոսային կոդ՝ 00429։

Վերածննդի դարաշրջանի իտալացի համբավավոր բանաստեղծ Ֆրանչեսկո Պետրարկան այստեղ է անցկացրել իր կյանքի վերջին չորս տարիները՝ 1370-1374 թթ.[4]: Տունը, որտեղ ապրել է նա, վերածվել է թանգարանի։ Բանաստեղծի պատվին էլ բնակատեղին ստացել իր անվանման երկրորդ մասը։ 2004 թվականին այստեղ մեծ շուքով տոնվել է Պետրարկայի ծննդյան 700-ամյակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://demo.istat.it/?l=it
  2. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Padova». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 28-ին.
  3. «The World Gazetteer». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 21-ին.
  4. Chisholm, Hugh, ed. (1911). «Arquà Petrarca» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 2 (11th ed.). Cambridge University Press. էջ 641.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկուա Պետրարկա» հոդվածին։