Արկար, արկալ, արխար (Ovis vrientalisarcar), տափաստանային վայրի ոչխար, ասիական մուֆլոնների ենթատեսակ։ Տարածված է Կասպից և Արալյան ծովերի միջև ընկած տափաստաններում և կիսաանապատներում, ավելի քիչ՝ Ղազախստանի, Միջին Ասիայի և Աֆղանստանի ենթալեռնային շրջաններում (մինչև 200 մ բարձրության վրա)։ Արկարները ապրում են հոտերով (5-20, երբեմն՝ 60-100 գլուխ)։

Սնվում են խոտաբույսերով։ Սեռահասուն են դառնում երեք տարեկանից, հղիությունը տևում է 5 ամիս, ծնում են 1-2 գառ։ Ենթադրում են, որ արկարը ընտանի, երկար՝ նիհար պոչավոր և ճարպապոչավոր ոչխարների նախահայրերից է։ ՍՍՀՄ-ում այս կենդանու որսն արգելված է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 77