Արկադի Վարդանյան
հասարակական և քաղաքական գործիչ, հրապարակախոս, քաղաքագետ, բարեր
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արկադի Արշավիրի Վարդանյան (մայիսի 22, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական և քաղաքական գործիչ, հրապարակախոս, քաղաքագետ, բարերար։
Արկադի Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1969) |
Մասնագիտություն | քաղաքագետ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1947 թվականի մայիսի 22-ին Երևանում, բժիշկների ընտանիքում։ Հայրը՝ Արշավիր Վարդանի Վարդանյանը, ռազմական վիրաբույժ էր, մայրը՝ Վիկտորիա Ռաֆաելի Հակոբջանյանը, մանկական օրթոպեդ, Հայաստանի բժշկության առաջին կին պրոֆեսորն էր։
Կրթություն
խմբագրել1969 թվականին ավարտել է ԵՊՀ լեզվաբանության ֆակուլտետը ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությամբ։ 1996 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը, ստանալով քաղաքագիտության թեկնածուի աստիճանը[1][2]։ 1998 թվականին Մոսկվայի մանկավարժական համալսարանում ստացել է քաղաքագիտության դոկտորի աստիճանը։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երեք որդի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Вартанян, Аркадий Аршавирович - Международный политический порядок : Теорет.-методол. аспекты : диссертация ... кандидата политических наук : 23.00.01 - Search RSL» (ռուսերեն). search.rsl.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Международный политический порядок : Теоретико-методологич. аспекты». www.dslib.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.