Արկադի Ռայկին
Արկադի Իսաակովիչ Ռայկին (հոկտեմբերի 11 (24), 1911, Ռիգա, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 17, 1987[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), էստրադայի խորհրդային արտիստ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1981)։
Ծնվել է | հոկտեմբերի 11 (24), 1911 |
---|---|
Ծննդավայր | Ռիգա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1987[2][3] (76 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1935) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հրեա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, կոնֆերանսիե, թատերական ռեժիսոր, կատակերգու և երգիծաբան |
Ժանրեր | ռեպրիզա |
Ամուսին(ներ) | Ruth Raykina-Ioffe? |
Երեխա(ներ) | Կոնստանտին Ռայկին և Եկատերինա Ռայկինա |
Պարգևներ և մրցանակներ | |
1935 թվականին ավարտել է Լենինգրադի թատերական տեխնիկումը։ Աշխատել է Լենինգրադի Բանվոր երիտասարդության, Լենինյան կոմերիտմիության անվան թատրոններում, միաժամանակ ելույթներ ունեցել էստրադայում (էստրադայի արտիստների համամիութենական 1-ին մրցույթի դափնեկիր, Մոսկվա, 1939 թվական)։ Լենինգրադի էստրադայի և մանրապատումների թատրոնի (հիմնադիր 1939 թվականին) արտիստ, ապա գեղարվեստական ղեկավար Ռայկինը ընդլայնել է իր արվեստի արտահայտչամիջոցները, խորացրել սոցիալական սրությունը, երգիծանքը, կրքոտ մերկացնելով այն, ինչ խանգարում է նոր կյանքին։ Ներքին և արտաքին ակնթարթային վերամարմնավորման վարպետ Ռայկինը մեկ ներկայացման, բեմական մեկ մանրապատումի մեջ, որպես կանոն, կատարում է մի քանի դեր։ Նա հավասարապես տիրապետում է կոնֆերանսիեի, քնարական մենախոսության, մնջախաղի արվեստին։ Ռայկինի թատրոնի ներկայացումներից են՝ «Երկրի շուրջը 80 օրում» (1951), «Ծիծաղելը հանցանք չէ» (1953), «Տարվա եղանակները» (1956), «Սեր և երեք նարինջ» (1959), «Երկուսից մինչև հիսուն» (1961), «Լուսացույց» (1969), «Հատընտիր 73» (1973)։ 1957 թվականից հաճախ հանդես է գալիս արտասահմանում։ 1968 թվականին հյուրախաղերով եղել է Երևանում։ Ստացել է Լենինյան մրցանակ (1980)։ Պարգևատրվել է 3 շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Райкин Аркадий Исаакович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի Ռայկին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |