Արիս Վելուխիոտիս

հույն հեղափոխական

Արիս Վելուխիոտիս (հուն․՝ Άρης Βελουχιώτης, իրական անունը՝ Անաստասիոս Կլարաս, օգոստոսի 27, 1905(1905-08-27), Լամիա - հունիսի 16, 1945(1945-06-16), Մեսունտա Արտաս), հույն հեղափոխական, Հունաստանի կոմունիստական կուսակցության անդամ, Հունական ազգային ազատագրական բանակի զորահրամանատար։

Արիս Վելուխիոտիս
հուն․՝ Άρης Βελουχιώτης
օգոստոսի 27, 1905(1905-08-27) - հունիսի 16, 1945(1945-06-16) (39 տարեկան)
ԾննդավայրԿենտրոնական Հունաստան
Մահվան վայրԷպիրուս, Հունաստան
ՔաղաքացիությունՀունաստան Հունաստանի թագավորություն
ԶորատեսակՀունական ազգային ազատագրական բանակ

Կենսագրություն խմբագրել

Անաստասիոսը ծնվել է 1905 թվականի օգոստոսի 27-ին Կենտրոնական Հունաստանում՝ փաստաբանի ընտանիքում։ Երիտասարդ տարիներին Արիսը միացել է ձախակողմյան, հետպատերազմական շարժմանը և միացել է Հունաստանի կոմունիստական կուսակցությանը։ Մետաքսասի վարչակազմի տարիներին ենթարկվել է ռեպրեսիաների, որի արդյունքում բանտարկվել և աքսորվել է Կերկիրա։

1942-1944 թվականներին ղեկավարել է Հունաստանի ազատագրական բանակը։ Նա ներգրավված է եղել հունական դիմադրության շարժման առանցքային գործողությունների մեջ։ 1944 թվականի դեկտեմբերից եղել է քաղաքական մեկուսացման մեջ։

1945 թվականի հունիսին Արիսի ղեկավարած կամավորական ջոկատները լեռներում շրջափակման մեջ են հայտնվել։ Նա զոհվել է իր ջոկատի անդամների հետ՝ հունիսի 16-ին Էպիրուսի լեռներում։ Հույն ռազմական գործչի մահվանից հետո նրա արձանը կանգնեցվել է հայրենի Լամիայում։

Գրականություն խմբագրել