«Արիստոտելի անիվ», Արիստոտելի (մ.թ.ա. 4-րդ դար) աշխատությունը համարվող «Մեխանիկա» գրքում նկարագրված ֆիզիկական պարադոքս։ Դիտարկենք իրար միացված, մեկը մյուսի մեջ, ընդհանուր կենտրոնով երկու անիվներ (տես նկարը)։ Երբ արտաքին անիվը շարժվում է հարթության վրա առանց սահքի, նրա ճանապարհը հավասար է իր շրջանագծի երկարությանը։ Այսպիսով ներքին անիվի ճանապարհը ճիշտ նույնքան է, ինչից կարելի է սխալ եզրակացություն անել, որ նրան շրջանագծերը (իսկ, հետևաբար, նաև տրամագծերը) հավասար են։

«Արիստոտելի անիվի» պարադոքսը

Այս պարադոքսը քննարկել են շատ ականավոր ֆիզիկոսներ և մաթեմատիկոսներ, այդ թվում Գալիլեյը, Դեկարտը և Ֆերման[1]։ Առաջին ճիշտ վերլուծությունը 1715 թվականին տվել է Ժան-Ժակ Դորտու դե Մերանը։ Սխալը կայանում էր այն ենթադրության մեջ, որ ներքին անիվը արտաքինի նման պտտվում է առանց սահքի[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гарднер, 1988, էջ 13—15
  2. Bunch, Bryan H. (1982). Mathematical Fallacies and Paradoxes. Van Nostrand Reinhold. էջեր 3–9. ISBN 0-442-24905-5.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել