Արիստարքոս Սամոսացի

Արիստարքոս Սամոսացի (Αρίσταρχος ό Εάμιοζ, մ․ թ․ ա․ 4-րդ դարի վերջ - մ․թ․ա․ 3-րդ դարի առաջին կես), հույն աստղագետ։ Նրա աստղագիտական համակարգի մասին տեղեկություններ կան Արքիմեդի «Փսամիտ» աշխատության մեջ։ Արիստարքոս Սամոսացին ընդունում էր, որ բոլոր մոլորակները, Լուսինը շարժվում են (անշարժ աստղերի ոլորտի ներսում) շրջանագծերով, որոնց կենտրոնում գտնվում է անշարժ Արեգակը։

Արևակենտրոն համակարգի նախատիպի հեղինակը մեղադրվել է աստվածուրացության մեջ և ստիպված հեռացել Աթենքից։ Արիստարքոս Սամոսացու գործերից մեզ է հասել միայն «Արեգակի ու Լուսնի չափերի փոխադարձ հեռավորությունների մասին» փոքրածավալ աշխատությունը, որն առաջին անգամ հրատարակվել է լատիներեն 1418 թվականին, Վենետիկում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 63 CC-BY-SA-icon-80x15.png