Արիստակես Սեդրակյան
Արիստակես Սեդրակյան (Մելիք-Առաքելյան) (օգոստոսի 23, 1845, Վանքատեղ - նոյեմբերի 10, 1906, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ բանասեր, պատմաբան, եկեղեցական գործիչ, թարգմանիչ, Էջմիածնի միաբանության անդամ։ 1882 թվականից՝ եպիսկոպոս։
Արիստակես Սեդրակյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 23, 1845 |
Ծննդավայր | Վանքատեղ |
Մահացել է | նոյեմբերի 10, 1906 (61 տարեկան) |
Մահվան վայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բանասեր, պատմաբան և թարգմանիչ |
Կենսագրություն խմբագրել
Արիստակես Մելիք-Առաքելյանը 1869-1882 թվականներին եղել է Երնջակի Սուրբ Կարապետ, Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցիների վանահայր, 1867-1906 թվականներին՝ Տաթևի, Արցախի, Վրաստանի, Իմերեթիայի և Աստրախանի հայոց թեմերի առաջնորդ, 1874-76 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1891-1993 թվականներին եղել է տեսուչ[1]։
Աշխատություններ խմբագրել
Հետազոտել ու նկարագրել է հայոց պատմության ու մշակույթի հիշատակարաններ («Հնութիւնք հայրենեաց ի գաւառին Երնջակու», 1872), հավաքել է հայկական բանահյուսության նմուշներ («Քնար մշեցւոց եւ վանեցւոց», 1874), քննության է առել 19-րդ դարի 1-ին կեսի հայագիտության և լուսավորչական շարժման պատմության («Հարութիւն Արարատեանի կեղծիքը», 1894, «Յովհաննէս եպիսկոպոս Շահխաթունեանցի կենսագրութիւնը», 1898) և հայոց եկեղեցու պատմության ու դավանաբանության («Հայասաանեայց եկեղեցու պատկերահարգութիւնը», մաս 1, 1904, «Ամուսնական խնդիրներ», 1891, «Քահանայական խնդիր», 1900) հարցեր[1][2]։
Թողել է անտիպ հիշատակարաններ, որոնք կարևոր սկզբնաղբյուր են ժամանակի հայ հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքի ուսումնասիրության համար[1]։
Հայերեն է թարգմանել Ավգուստ Հաքստհաուզենի «Անդրկովկաս» (1872) ուղեգրության՝ Հայաստանին վերաբերող մասերը և Ջոն Դրեպերի «Եվրոպայի մտավոր զարգացման պատմությունը» (1880) աշխատությունը՝ կցելով ուշագրավ ծանոթագրություններ[1]։
Գրականություն խմբագրել
- Տեր-Մինասյան Ե., Արիստակէս արքեպիսկոպոս Սեդրակեան, «Արարատ», 1907, №1։
- Րաֆֆի, Գրականության մասին, Ե., 1958, էջ 43-49։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Այվազյան Հովհաննես, ed. (2003)։ Հայկական համառոտ հանրագիտարան (հայերեն)։ Հատոր 4։ Երևան: Հայկական Հանրագիտարան հրատարակչություն։ էջեր 393–394։ ISBN 5-89700-019-0
- ↑ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան. Results of search for 'au:"Սեդրակյան Արիստակես"'»։ koha.etchmiadzinlibrary.am։ Վերցված է 2021-06-04
Արտաքին հղումներ խմբագրել
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |