Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արիկ Գարեգինի Ալեքսանյան (սեպտեմբերի 24, 1940(1940-09-24)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2006), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1987

Արիկ Ալեքսանյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1940(1940-09-24)[1]
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2006
Մասնագիտությունֆիզիկոս
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բաքվում։ Ավարտել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտը (19671985 թվականից ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի բաժնի վարիչ։ Ուսումնասիրել է չափային քվանտացված համակարգերի էլեկտրոնային, օպտիկական և էլեկտրադինամիկական հատկությունները։ Առաջարկել է ենթամիլիմետրային ճառագայթման գրգռման նոր եղանակներ՝ չափային քվանտացված կիսահաղորդչային թաղանթների օգտագործմամբ։ Մշակել է ուժեղ լեգիրացված կիսահաղորդիչում օպտիկական ճառագայթման գրգռման և ուժեղացման տեսություն[2]։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10389
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 47.