Արթուր Օշականցի

հայ նկարիչ

Արթուր Համազասպի Օշականցի (Սարգսյան) (հոկտեմբերի 5, 1953(1953-10-05), Օշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Արթուր Օշականցի
Ծնվել էհոկտեմբերի 5, 1953(1953-10-05) (70 տարեկան)
ԾննդավայրՕշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1972-1976 թվականներին սովորել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի արվեստի բաժնում։

1988 թվականից Հայաստանի նկարիչների միության, 2005 թվականից՝ Լոնդոնի NHS-ի պատվավոր նկարիչ, 2007 թվականից՝ նկարիչների միջազգային միության (UNESCO) անդամ է։

1971-1972 թվականներին եղել է Հայֆիլմ կինոստուդիայի նկարիչ-մուլտիպլիկատոր, 1974-1976 թվականներին՝ ՀԽՍՀ պետական պատկերասրահի նկարիչ-վերականգնող, 1977-1978 թվականներին՝ Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցի նկարչության և գծագրության ուսուցիչ, 1978-1980 թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության լուսաշխի տան գլխավոր նկարիչ։ 1980 թվականից նկարների վրա ստորագրում է Արթուր Օշականցի։

1992 թվականից Գոթենհամ թանգարանի հրավերով հաստատվել է Լոնդոնում։ 2005 թվականից Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության առողջապահության նախարարության արվեստի բաժնի պատվավոր նկարիչ է։ 2003 թվականին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը նրան հռչակել է աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր արվեստի պատմության մեջ։

Հիմնել և ղեկավարում է Sensational Art Group խումբը։

Գործերից պահվում են Հայաստանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Անգլիայի, ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում և մասնավոր հավաքածուներում[1][2]։

Ստեղծագործություններ խմբագրել

Օշականցու նկարներում արտահայտված են մարդու և բնության ներդաշնակությունը, արվեստագետի ինքնատիպ աշխարհընկալումը։

Գործերում նկատելի են տարբեր ուղղությունների (ռեալիզմ, սյուրռեալիզմ, աբստրակցիոնիզմ) և ոճերի տարրեր։

  • «Տիեզերքի նկարիչը», 1973
  • «Միայնակը», 1976
  • «Բնության ներդաշնակություն», նկարաշար, 1981-1982, ԺԱԹ
  • «ժառանգություն », 1982, Մյունխենի Ֆրիդման Շտոկերտ թանգարան
  • «Արյան խաչելություն», 1989
  • «Մթնոլորտ», 1989
  • «Մարդ, կին, անկողին», 1991, Վարշավայի անկախության թանգարան
  • «ժամանակ և տարածություն», նկարաշար, 2004-2005[3]

Ցուցահանդեսններ խմբագրել

1989 թվականին հրավերով ցուցահանդեսներ է կազմակերպել և դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ի Վաշինգտոն, Արլինգտոն, Վիրջինիա, Ալեքսանդրիա քաղաքներում, Միչիգանի համալսարանում և Մինոթավոր պատկերասրահում։ 1990-1992 թվականներին հրավերով ցուցահանդեսներ է կազմակերպել Լեհաստանում։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1974, 2001, 2004, 2005[4], 2006), Վարշավայում (1991), Միչիգանում (1991), Լոնդոնում (1994-2006), Վանաձորում (2011)[5]։

Մասնակցել է 100-ից ավելի խմբակային ցուցահանդեսների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր Արթուր Օշականցի
  3. Արթուր Օշականցի, ստեղծագործություններ
  4. Բացվեց աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր Արթուր Օշականցու անհատական ցուցահանդեսը
  5. «Արթուր Օշականցու ցուցահանդեսը Վանաձորում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել