Արթուր Քուլլեր Քոուչ

Արթուր Քուիլլեր Քոուչ (անգլ.՝ Arthur Thomas Quiller-Couch, նոյեմբերի 21, 1863(1863-11-21)[1][2][3][…], Bodmin, Քորնուոլ, Քորնվոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 12, 1944(1944-05-12)[1][2][3][…], Ֆոուեյ, Քորնուոլ, Քորնվոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող:

Արթուր Քուլլեր Քոուչ
Arthur Quiller-Couch.jpg
Ծնվել էնոյեմբերի 21, 1863(1863-11-21)[1][2][3][…]
ԾննդավայրBodmin, Քորնուոլ, Քորնվոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էմայիսի 12, 1944(1944-05-12)[1][2][3][…] (80 տարեկան)
Վախճանի վայրՖոուեյ, Քորնուոլ, Քորնվոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանԿոռնուոլ
Գրական անունQ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, համալսարանի պրոֆեսոր և գրական քննադատ
Լեզուանգլերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔլիֆթոն քոլեջ և Երրորդության քոլեջ
Ուշագրավ աշխատանքներOxford Book of English Verse?
ԱշխատավայրՔեմբրիջի համալսարան
Signature of Arthur Quiller-Couch.jpg
Arthur Quiller-Couch Վիքիպահեստում

Ավարտել է Օքսֆորդի համալսարանի Տրինտի քոլեջը, 1880 թվականների վերջին կարճ ժամանակ դասավանդել է այնտեղ, այնուհետև աշխատել է Լոնդոնում որպես լրագրող, իսկ 1891 թվականին հաստատվել է Կոռնուոլում, Ֆոյ քաղաքում, որտեղ անցել է գրեթե իր ողջ կյանքը: 1911 թվականից մինչև կյանքի վերջը նա եղել է քաղաքի զբոսանավերի ակումբի նախագահ: Միևնույն ժամանակ, 1912 թվականից Քուիլլեր Քոուչն Անգլիայի գրականության պրոֆեսոր էր Քեմբրիջի համալսարանում:

Գրականության մեջ իր դեբյուտը նշել է 1880-ական թվականների վերջին, 1890 թվականների սկզբին, Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի ոճին մոտ արկածային վեպերի շարքով, նաև ավարտին է հասցրել Սթիվենսոնի «Սենթ Իվ» վեպը: Ավելի ուշ նա գրել է մի շարք վեպեր Կոռնուոլի պատմությունից, որոնք 1928 թվականին հավաքել է 30 հատորանոց երկերի ժողովածւում: Քուիլլեր Քոուչը հրատարակել է նաև մի քանի բանաստեղծական ժողովածուներ, իր թարգմանությամբ ֆրանսիական հեքիաթների գիրք, բազմաթիվ քննադատական ​​հոդվածներ և պատրաստել է Ուիլյամ Շեքսպիրի պիեսների ակադեմիական ​​հրատարակչությունը: Հեղինակի գրական ժառանգության մեջ մեծ դեր ունի նրա կողմից կազմված «Անգլիական բանաստեղծության օքսֆորդյան գիրքը» (անգլ.` Oxford Book of English Verse, 1250–1900) անթոլոգիան, որն առաջին անգամ հրատարակվել է 1900 թվականին և վերահրատարակվելիս լրացվել նյութերով մինչև 1918 թվականը. այս գիրքը անգլիական պոեզիայի դասական չափանիշային հավաքածուն է եղել ավելի քան կես դար:

Քուիլլան-Կուչը ընկերություն էր անում Քենեթ Գրեհեմի հետ և համարվում է, որ ինքն է եղել Քամին ուռիների մեջ գրքի քեռի Քրիսի նախատիպը[4]: Քուիլլեր Քոուչի դուստրը Դաֆնա Դյումորիեի ընկերուհին էր:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. Flood Alison (2010-03-24)։ «First edition of The Wind in the Willows sells for £32,400»։ The Guardian (անգլերեն)։ 0261-3077։ Վերցված է 2020-02-12 

Արտաքին հղումներԽմբագրել