Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Սահակյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արթուր Արտուշի Սահակյան (ապրիլի 28, 1956(1956-04-28), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։

Արթուր Սահակյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 28, 1956 (67 տարեկան)
ԾննդավայրԴիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1956 թվականի ապրիլի 28-ին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ 1972 - 1977 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում, 1978 - 1981 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։

2008 թվականից ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան է, 2004 - 2008 թվականներին եղել է ԵՊՀ Մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ, 2001 թվականից՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, 1987 - 2001 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան։

Հիմնական հետազոտությունների բնագավառներն են օրթոգոնալ շարքեր, Ֆուրիեի անալիզ, վեյվլետներ, մոտավորությունների տեսություն, բազմաչափ բազմանդամային միջարկում։

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Գ. Գ. Գևորգյան, Ա. Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր | 12-րդ դասարանի համար, «Էդիթ պրինտ», Երևան, 2011
  • Մ. Պ. Պողոսյան, Վ. Հ. Մարտիրոսյան, Գ. Վ. Միքայելյան, Ս. Գ. Ռաֆայելյան, Ա. Ա. Սահակյան, Ա. Ի. Պետրոսյան, Կուրսային և ավարտական աշխատանքների թեմաներ ֆունկցիաների տեսությունից | Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ, 2009, 163 էջ
  • Գ. Գ. Գևորգյան, Ա. Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր | 10-րդ դասարանի համար, «Էդիթ պրինտ», Երևան, 2009
  • Sahakian A. A., Ginovian M. S., Limit Theorems for Toepltz Quadratic Functionals of Continuous-Time Stacionary Processes | Probability Theory and Related Fields, vol. 137, 2007, 551-579
  • G. Gevorkyan, A. Sahakyan, Algebra and Calculus | 10-th class, Edit Print, Yerevan, 2001 (in Armenian)

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Սահակյան» հոդվածին։