Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահնազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արթուր Միհրդատի Շահնազարյան (1958, հուլիսի 16, Հայկական ԽՍՀ), կոմպոզիտոր, կոմիտասագետ, խազագետ, մշակութաբան։

Արթուր Շահնազարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 16, 1958 (65 տարեկան)
Մասնագիտությունկոմպոզիտոր
կոմիտասագետ
խազագետ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1958թ. հուլիսի 16-ին Հայաստան Լոռու մարզի Վահագնի գյուղում։

  • 1986 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական, խմբավարական և երաժշտագիտական բաժինները:
  • 1986-1988 թվականներին աշխատել է  ՀՀ մշակույթի նախարարության Ժողովրդական ստեղծագործության և կուլտ. լուս. աշխ. գիտամեթոդական կենտրոնի ազգագրության և բանահյուսության բաժնում որպես ավագ գիտաշխատող։
  • 1988-1994 թվականներին եղել է  Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության կաբինետի վարիչը։
  • 1993-1994 թվականներին համերգ-դասախոսություններով հանդես է եկել ԱՄՆ-ում։
  • 1995-1997 թվականներին եղել է  ՀՀ կրթության նախարարության Ծրագրամեթոդական վարչության պետը։
  • 1998-1999 թվականներին աշխատել է ՀՀ մշակույթի և սպորտի նախարարությունում որպես Ազգային մշակույթի պահպանման, զարգացման և տարածման վարչության պետ։
  • 1985-1992 , 1993-2002 , 2005-2007 թվականներին աշխատել է <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում որպես երգ-երաժշտության ուսուցիչ, արվեստագիտության ուսուցիչ, ուսումնական մեթոդիկայի մասնագետ։
  • 2016 թվականին ստանձնել է ՀՀ մշակույթի նախարարության «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։

Հայ միջնադարյան խազաբանության, մշակութաբանության, ազգագրության, ժողովրդական ստեղծագործության, կրթության վերաբերյալ հրատարակել է գիտական աշխատություններ։ Երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է, կոմիտասագետ է։

Սկզբունքորեն հրաժարվել է որևէ տեսակի կոչումից և մրցանակներից։

Արթուր Շահնազարյանը եղել է նաև փառատոների և մրցույթների ժյուրիի նախագահ։ Հասցրել է կազմակերպել համերգներ և երաժշտական ներկայացումներ Երևանի բոլոր պետական դահլիճներում։

Համերգ-դասախոսություններով և կրթական ծրագրերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Հունգարիայում, Գերմանիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Ռումինիայում և Նորվեգիայում։

Աշխատություններ խմբագրել

1. «Միջնադարյան խազարվեստը հայ երաժշտական մշակույթի համակարգում», բաղկացած հինգ հատորից։          

  • Հատոր 1. «Առոգանություն», Երևան, 1990թ.          
  • Հատոր 2. «Ձայնեղանակներ», Երևան, 2016թ.          
  • Հատոր 3. «Տաղաչափություն», Երևան, 2018թ.          
  • Հատոր 4. «Խազեր», Երևան, 2019թ.          
  • Հատոր 5. «Վերծանություն», Երևան, 2020թ.

2. «Խազերի Կոմիտասյան վերծանության հայտնությունը», Երևան, 2000թ.,

3. Խազերից վերծանված երգերի ձայնագրություններ (ձայնագրված Սաղմոսավանքում, Երևանի պետական կամերային երգչախումբի կողմից), կից գիրքը հայերեն և անգլերեն՝ «Շարական խազագրեալ», թարգմանությունը` Վաչե Պարսումյանի։ Երևան, 2013

4. 2014 թվականին «Cultural Renaissance» մշակութային կազմակերպության միջոցով կազմել է արական երգչախումբ և ձայնագրել հայ հոգևոր երաժշտության «Ոսկե ֆոնդը»` 60 շարական, 24 տաղ և մեղեդի (տես armenianmusic.am Ձայնադարան)։

Հայ Ժողովրդական Երաժշտություն խմբագրել

1. Ժողովրդական երգերի և պարեղանակների գրառումներ (Հայաստանի գյուղերից), 2. Հայկական թմբուկի ռիթմերը,

3. Սրինգի նվագների գրառումներ,

4. «Հայկական հարսանյաց ծեսը». (300-ից ավելի երաժշտական նշումներ, ծեսի նկարագրություններ),

5. Հայ ժողովրդական երաժշտության անթոլոգիա – ցուցակներ՝ բաժանված ըստ տեսակների, տեղավայրերի և այլն,

6. «Սասնա ծռեր» էպոսի ավանդական մեղեդիների հավաքագրում,

7. Գյուղերում 110 պարի նկարահանում (արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի պատվերով),

8. 2014 թվականին «Cultural Renaissance» մշակութային կազմակերպության ծրագրի շրջանակներում հավաքագրել է երգիչների և ձայնագրել է հայ ժողովրդական երաժշտության «Ոսկե ֆոնդը»` 350 երգ, 80 նվագ /այդ ամենը տեղադրված է համացանցում` ձայնագրություն, նոտա, մեկնաբանություն/ (տես armenian music.am Ձայնադարան),

9.«Կոմիտաս» (Կյանքը և գործը). Երևան 2015,

10. «Հարսանյաց ծեսն ու Կոմիտասը», Երևան, 2019։

ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ խմբագրել

1. «Է Արար», կրճատ տարբերակ, 1991թ., Երևան

2. «Է Արար». ամբողջական տարբերակ (նախաքրիստոնեական հայ մշակույթը) Երևան, 2011թ։

ԿՐԹԱԿԱՆ խմբագրել

1. «Երգ ու բան»  Երևան, 1989թ. (տնային աշխատանքային երգերը և աշխատանքի նկարագրությունները),

2. «Երգ ու հաց». Երևան, 1990թ. (հողագործի աշխ. երգերը, հացի արարման յոթ փուլերը՝ նկարագրություններով)։

3. Մանկական ժողովրդական երգեր «Խնկի Ծառ», Երևան 1991թ.

4. Մանկապատանեկան ժողովրդական երգեր «Կաքավիկ » (101 երգ), Երևան, 2008թ.,

5. Ծրագիր «Երգը և երաժշտությունը մանկապարտեզում», Երևան 2001թ.,

6. Մանկական ժողովրդական երգեր՝ մանուկների կատարմամբ. «Կաքավիկ» 21 երգ, Երևան, 2007թ.,

7. «Արև» (արևի մասին երգեր, ավանդություններ, առածներ և այլն),

8. Կրթական այլ ծրագրեր, հոդվածներ։

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ  ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ խմբագրել

1. Ժողովրդական երգերի մշակումներ երգչախմբի համար,

2. «Զանգի» երգչախմբային պոեմ (խոսք՝ Խաչատուր Աբովյանի),

3. Վոկալ շարք ձայնի և դաշնամուրի համար,

4. Կանտատ. «Եղծ աղանդոց» (ըստ Եզնիկ Կողբացու), 4 մաս

5. «Նավասարդ». նախաքրիստոնեական ծեսը (երաժշտական մեծ ներկայացում) նվագախմբի և երգչախմբի համար,

6. Դաշնամուրային գործեր,

7. Խմբերգեր՝ ըստ Գր. Նարեկացու պոեմի,

8. «Տաղ» լարային նվագախմբի համար,

9. Դաշնամուրային կվինտետ,

10. Դաշնամուրային սեքստետ,

11. «Սասունցի Դավիթ» օպերա-բալետ՝ 110 համարից բաղկացած, ձայնագրվել է 2008-2009թթ,

12. Զանազան խմբերգեր,

13. Ռեքվիեմ, երգչախմբի և լարային նվագախմբի համար, խոսք՝ Ռազմիկ   Դավոյանի։